Հայաստանի կրոնները
-
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի
Նյութերը վերցված են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտոնական կայքէջից
www.etchmiadzin.am
Հավատ
Նիկիական Հանգանակը մեր քրիստոնեական դավանանքի ամփոփումն է: Ըստ սրբազան ավանդության Նիկիական Հանգանակը կազմվել է Հոգեգալստին՝ 12 առաքյալների կողմից: Հանգանակը ներառում է Հավատո 12 հոդված, որոնցից յուրաքանչյուրը գրվել է մեկ առաքյալի կողմից:
Երբ եկեղեցու անդամներն սկսեցին ուսուցանել սխալ կամ հերետիկոսական ուսմունքներ, անհրաժեշտություն առաջացավ հստակեցնել մեր Տիրոջ վարդապետության վրա հիմնված Հանգանակը, որը կհերքեր սխալ ուսմունքներն ու կպաշտպաներ դրանց ազդեցությունից: 325թ. Նիկիայի Ա Տիեզերական Սուրբ Ժողովն ընդունեց հանգանակը, եւ այն լրացվեց հաջորդ՝ 381թ. Կոստանդնուպոլսի Բ եւ 431թ. Եփեսոսի Գ Տիեզերական Սուրբ Ժողովներում:
Հանգանակն առաջին անգամ օգտագործվել է Մկրտության խորհրդի ժամանակ: Ընդհանրական Եկեղեցու հայրերից Հիպոլիտոս պատմաբանը 215թ. իր «Առաքելական ավանդությունը» աշխատության մեջ նշում է, որ Հանգանակը ամբողջությամբ ընթերցվել է մկրտության ժամանակ: Ավելի ուշ՝ V դարում, Հանգանակը սկսվեց գործածվել Սուրբ Պատարագի մեջ, որպեսզի հավատացյալները ուղղափառ դավանանքից չշեղվեն:
Հանգանակին հաջորդում է եկեղեցական նզովք, որը դատապարտում է հերետիկոսական ուսմունքները: Նզովքի պատմական արժեքն այն է, որ այն նշում է Եկեղեցու վաղ շրջանում գոյություն ունեցող կեղծ ուսմունքները: Ս. Գրիգոր Լուսավորիչը Հանգանակին ավելացրել է փառաբանություն, որը հաջորդում էր նզովքին: Փառաբանական մասը Աստծու նկատմամբ երախտագիտության կարճ արտահայտությունն է:
Հանգանակի վերջին բառը` «Ամեն»-ը, Հայ Եկեղեցու Սուրբ Պատարագում ասվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի փառաբանությունից հետո:Նիկիական Հանգանակ
Հաւատամք ի մի Աստուած՝ ի Հայրն ամենակալ, յարարիչն երկնի եւ երկրի, երեւելեաց եւ աներեւութից: Եւ ի մի Տէր Յիսուս Քրիստոս յՈրդին Աստուծոյ. ծնեալն յԱստուծոյ Հօրէ՝ միածին, այսինքն յէութենէ Հօր: Աստուած յԱստուծոյ, լոյս ի լուսոյ, Աստուած ճշմարիտ յԱստուծոյ ճշմարտէ՝ ծնունդ եւ ո՛չ արարած: Նոյն ինքն ի բնութենէ Հօր. որով ամենայն ինչ եղեւ յերկինս եւ ի վերայ երկրի, երեւելիք եւ աներեւոյթք: Որ յաղագս մեր մարդկան եւ վասն մերոյ փրկութեան իջեալ յերկնից՝ մարմնացաւ, մարդացաւ, ծնաւ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ կուսէն Հոգւովն սրբով. որով էառ զմարմին, զհոգի եւ զմիտ, եւ զամենայն որ ինչ է ի մարդ, ճշմարտապէս եւ ո՛չ կարծեօք: Չարչարեալ, խաչեալ, թաղեալ յերրորդ աւուր յարուցեալ, ելեալ ի յերկինս նովին մարմնով՝ նստաւ ընդ աջմէ Հօր: Գալոց է նովին մարմնովն եւ փառօք Հօր ի դատել զկենդանիս եւ զմեռեալս, որոյ թագաւորութեանն ո՛չ գոյ վախճան:
Հաւատամք եւ ի սուրբ Հոգին, յանեղն եւ ի կատարեալն. որ խօսեցաւ յօրէնս եւ ի մարգարէս եւ յաւետարանս. որ էջն ի Յորդանան, քարոզեաց զառաքեալսն, եւ բնակեցաւ ի սուրբսն:
Հաւատամք եւ ի մի միայն ընդհանրական եւ առաքելական Սուրբ Եկեղեցի. ի մի մկրտութիւն, յապաշխարհութիւն, ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց. ի յարութիւնն մեռելոց, ի դատաստանն յաւիտենից հոգւոց եւ մարմնոց՝ յարքայութիւնն երկնից, եւ ի կեանսն յաւիտենականս:Նզովք
Իսկ որք ասեն՝ էր երբէմն յորժամ ո՛չ էր Որդին, կամ էր երբեմն՝ յորժամ ո՛չ էր սուրբ Հոգին. կամ թէ յոչէից եղեն, կամ յայլմէ էութենէ ասեն լինել զՈրդին Աստուծոյ եւ կամ զսուրբ Հոգին. եւ թէ փոփոխելիք են կամ այլայլելիք, զայնպիսիսն նզովէ կաթուղիկէ եւ առաքելական սուրբ Եկեղեցի:
Սուրբ Գրիգոր Լուսավորչի փառաբանությունԻսկ մեք փառաւորեսցուք, որ յառաջ քան զյաւիտեանս, երկիր պագանելով Սրբոյ Երրորդութեանն եւ միոյ Աստուածութեանն՝ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:
Ընթացիկ կառուցվածԵկեղեցու գլուխը Հիսուս Քրիստոս է: Եկեղեցու գերագույն հոգեւոր եւ վարչական առաջնորդը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, ով հանդիսանում է Հայաստանում եւ Հայաստանից դուրս գտնվող աշխարհասփյուռ հայ ժողովրդի հոգեւոր առաջնորդը: Ամենայն Հայոց կաթողիկոսը 9 մլն. հայ հավատացյալների հայրապետն ու գլխավոր հոգեւոր հովիվն է: Հայ եկեղեցու հոգեւոր եւ վարչական կառույցները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որ գտնվում է Վաղարշապատ քաղաքում, հիմնադրվել է 301 թ-ին եւ 17 դար անց եւս շարունակում է առաջնորդել մեր նվիրյալ ազգին եւ մարդկանց լուսաշող արահետներով, որով իրականցվում է մեր Եկեղեցու հիմնական առաքելությունը, որն է` առաջնորդել մարդկանց դեպի Աստված:
Հայ Առաքելական Եկեղեցին իր հավատացյալների հոգեւոր պահանջները բավարարելու համար ավելի քան 1700 տարվա իր պատմության ընթացքում փոփոխվել եւ զարգացել է: Եկեղեցու վարչական կառուցվածքում այսօր ընդգրկված են ե’ւ եկեղեցականներ, ե’ւ աշխարհականներ: Հայ Եկեղեցու հոգեւոր եւ վարչական աշխատանքները, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, իրականցվում են կրոնական, եկեղեցականների պատրաստման, քրիստոնեական դաստիարակության, նոր եկեղեցիների կառուցման, հասարակական ծառայությունների եւ էկումենիկ գործունեությունների բնագավառում:
Այս կառույցի ներքո են Նվիրապետական Աթոռները. Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն, որի իրավասության ներքո ներկայումս Լիբանանի, Կիպրոսի եւ Սիրիայի թեմերն են, որոնք 1929թ. ժամանակավոր նրան են հանձնվել Երուսաղեմի Հայոց Պատրիարքության կողմից: Ն.Ս.Օ. Տ. Տ. Արամ Ա-ն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն է:
Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն, որի իրավասության ներքո են բոլոր սրբավայրերը եւ Հորդանանի Թեմը. առաջնորդն է Գերաշնորհ Տ. Թորգոմ Մանուկյանը:
Կոստանդնուպոլսի եւ Թուրքիո Հայոց Պատրիարքություն, որի իրավասության ներքո են ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքի բոլոր հայկական եկեղեցիները. առաջնորդն է Գերաշնորհ Տ. Մեսրոպ Մուտաֆյանը:
Վերոհիշյալ երեք պատմական նվիրապետական Աթոռները ազատ են ղեկավարել իրենց իրավասության ներքո գտնվող թեմերը, այնուամենայնիվ` Ամենայն Հայոց Կաթողիկոսության գերագահությունը բոլոր հոգեւոր հարցերում մնում է առաջնային:
Իրենց համապատասխան թեմի վերահսկությությունից, յուրաքանչյուր Նվիրապետական Աթոռ, այդ թվում եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ունի իր վանական միաբանությունը:
Տարածքային առումով, հայկական եկեղեցի եւ հայ հավատացյալների համայնք ունեցող աշխարհի յուրաքանչյուր վայր ունի նաեւ թեմեր, որոնք ղեկավարվում են առաջնորդի կողմից:Յուրաքանչյուր թեմ բաղկացած է ծուխերից եւ համայնքներից:
Հայ եկեղեցու հոգեւոր եւ վարչական իշխանության մարմիններն են.
Ազգային-եկեղեցական ժողով, որը Գերագույն կանոնադիր մարմինն է` Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ: Նրա անդամներն ընտրվում են թեմական պատգամավորական ժողովի կողմից: Ազգային եկեղեցական ժողովն ընտրում է Ամենայն Հայոց կաթողիկոսին:
Եպիսկոպոսաց ժողովը վարչախորհրդակցական մարմին է Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ: Այն առաջարկներ է պատրաստում եկեղեցու ներսում դավանական, եկեղեցական, ծիսական եւ կանոնական հարցերի շուրջ` Ազգային-եկեղեցական ժողովում քննարկելու համար:
Գերագույն Հոգեւոր Խորհուրդ, բարձրագույն գործադիր իշխանությունն է` Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ: Անդամները կարող են ընտրվել Ազգային-եկեղեցական ժողովի կողմից, կամ էլ նշանակվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից: Գերագույն Հոգեւոր Խորհուրդը ստեղծել է Գեւորգ Ե Սուրենյանց կաթողիկոսը 1924 թ. հունվարի մեկին, նախկին Սինոդի փեխարեն:
Թեմական պատգամավորական ժողով, թեմի բարձրագույն կանոնադիր մարմինն է` Թեմակալ Առաջնորդի նախագահությամբ: Թեմական պատգամավորական ժողովն ընտրում է Ազգային-եկեղեցական ժողովի պատվիրակներին, որոշ թեմերում` Թեմի Առաջնորդին, ինչպես նաեւ թեմական խորհրդի անդամներին: Բացի այդ, քննարկում եւ որոշումներ են կայացնում Թեմից ներս առկա վարչական հարցերի շուրջ, ինչպիսիք են` համայնքները, բյուջեն, շինությունները եւ այլն:
Թեմական խորհուրդ, թեմի բարձրագույն գործադիր իշխանությունն է` Թեմակալ Առաջնորդի նախագահությամբ: Առաջնորդի գլխավորությամբ այն կարգավորում է թեմի ներքին վարչական գործունեությունը: Թեմական խորհրդի անդամներն ընտրվում են Թեմական պատգամավորական ժողովի կողմից:
Վանական միաբանությունը կազմում են վանքի կուսակրոն հոգեւորականները` վանահոր գլխավորությամբ: Ներկայումս Հայ Եկեղեցին ունի երեք` Էջմիածնի, Երուսաղեմի Սրբոց Հակովբյանց ու Կոստանդնուպոլսի միաբանությունները: Յուրաքանչյուր հայ կուսակրոն հոգեւորական, անդամագրվում է այն միաբանությանը, որտեղ ուսանել է եւ ձեռնադրվել, կամ որ միաբանության իրավասության ներքո նա բերում է իր ծառայությունը: Միաբանությունը որոշում է վանքի ներքին հարցերը: Յուրաքանչյուր միաբանություն ընտրում է երկու պատգամավոր` մասնակցելու Ազգային-եկեղեցական ժողովին:
Ծխական ժողով, համայնքի ընդհանուր ժողովն է` հոգեւոր հովվի նախագահությամբ: Ծխական ժողովն ընտրում կամ նշանակում է ծխական խորհրդի անդամներին եւ Թեմական պատգամավորական ժողովի ներկայացուցիչներին:
Ծխական խորհուրդ, համայնքի գործադիր վարչական մարմինն է` հոգեւոր հովվի նախագահությամբ, որն զբաղվում է ծուխի ներքին գործունեությամբ` իրականացնելու վարչական եւ տնտեսա-ֆինանսական գործունեություն: Ծխական խորհրդի անդամները ընտրվում կամ նշանակվում են Ծխական ժողովի ժամանակ
ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԱՍՆԱՎՈՐ (ՏԵՂԱՅԻՆ-ԻՆՔՆԱՎԱՐ) ՆՎԻՐԱՊԵՏԱԿԱՆ ԱԹՈՌՆԵՐԸ
ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՆՎԻՐԱՊԵՏԱԿԱՆ ԱԹՈՌՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ
Արշակունյան դինաստիայի օրերին Հայ Եկեղեցու սահմաները համապատասխանում էին Մեծ Հայքի թագավորության սահմաններին։
Արշակունյաց թագավորության կործանումով (428) փոխվում են Հայաստանի քաղաքական-վարչական սահմանները, դարերի ընթացքում Հայաստանը ենթարկվում է պարսկական (մինչեւ 651 եւ 1605-1828), բյուզանդական (մինչեւ ՑԿԿ դարի վերջերը), արաբական (702-885), սելջուկյան (ԴԿ-ԴԿԿ դարեր), մոնղոլ-թաթարական (ԴԿԿԿ դար), թուրքական (ԴՑ դարից) եւ ռուսական (1828-1918) տիրապետություններին։ Մեծ Հայքի տարածքում կազմավորվում են մեծ ու փոքր հայկական զանազան թագավորություններ եւ իշխանություններ։ ԴԿ դարից սկսվում է մասսայական արտագաղթ դեպի արեւմուտք, հարավ եւ հյուսիս։
451 թ. գումարված Քաղկեդոնի ժողովի պատճառով Քրիստոսի Եկեղեցին բաժանվում է երկու մասի։ Հռոմի եւ Բյուզանդիայի Եկեղեցիները կազմում են քաղկեդոնական բլոկը, արեւելյան ազգային՝ Հայ, Ասորի, Ղպտի, Հնդիկ Մալաբար եւ Եթովպիայի Եկեղեցիները կազմում են հակաքաղկեդոնական բլոկը եւ բաժանվելով Հռոմի ու Բյուզանդական կայսրության Եկեղեցիներից, զարգանում են ինքնուրույն ճանապարհով։ Նման պայմաններում Հայ Եկեղեցին Հայաստանի Եկեղեցուց դառնում է Հայ՝ ազգային Եկեղեցի, որի սահմանները դուրս են գալիս Մեծ Հայքից եւ տարածվում այնտեղ, ուր որ ձեւավորվում են հայկական իշխանություններ եւ գաղութներ։
Պատմական այս պայմանների բերումով էլ Հայ Եկեղեցու ծոցում, Ս. Գրիգոր Լուսավորչի հիմնադրած կաթողիկոսական Աթոռի հովանու ներքո դարերի ընթացքում ձեւավորվում են տեղական ինքնավար կաթողիկոսական եւ պատրիարքական աթոռներ։ Այդ աթոռները իրենց ներքին գործերում ինքնուրույն լինելով հանդերձ, վարչական, դավանաբանական ու ծիսական հարցերում ճանաչում էին Ս. Էջմիածնի կաթողիկոսության գերագահությունը։ Այդ հանգամանքի շնորհիվ էլ վերջինս դառնում է Ամենայն Հայոց Կաթողիկոսություն։
Ստորեւ ներկայացնում ենք վերոհիշյալ Աթոռներից կարեւորագույնները։
Աղվանից կամ Գանձասարի կաթողիկոսություն
Աղվանք անունը տարբեր ժամանակաշրջաններում տրվել է տարբեր աշխարհագրական եւ էթնիկական շրջանների։ Մինչեւ Ց դարի սկիզբը այսպես է կոչվել Կուր գետից հյուսիս ընկած եւ մինչեւ Դերբենտի դուռը ձգվող տարածությունը, ուր ԿԿԿ-Ց դարերում գոյություն ունեին վարչական երեք մեծ միավորներ՝ Մազքթաց աշխարհը՝ Չող մայրաքաղաքով, Լփինքը՝ Կապաղակ մայրաքաղաքով եւ Բաղասականը։ Ց դարի կեսին, Հայաստանում Արշակունյաց թագավորության կործանումից (428թ.) հետո, Մեծ Հայքի Ուտիք եւ Արցախ նահանգները միացվում են Կուր գետից հյուսիս ընկած Աղվանքի հետ եւ կազմում Աղվանից մարզպանությունը, Պարտավ մայրաքաղաքով։ Ց դարի երկրորդ կեսից Աղվանք ասելով նկատի է առնվել Աղվանից մարզպանությունը՝ նախկին բուն Աղվանքի երկրները եւ Հայոց Արցախ եւ Ուտիք նահանգները միասին վերցված։
Այն ժամանակ որեւէ եկեղեցու սահմանները որոշվում էին տվյալ երկրամասի քաղաքական-վարչական սահմաններով։ Այդ պատճառով էլ երբ կազմվում է Աղվանից մարզպանությունը, Արցախ եւ Ուտիք նահանգներում գտնվող եպիսկոպոսական աթոռները՝ Ամարասը, Մեծկողմանքը, Գարդմանը, Պարտավը եւ այլն, միանում են Կուրի ձախափնյա Աղվանքի եպիսկոպոսական աթոռների՝ Կապաղակի, Բաղասականի, Շաքիի եւ այլն, հետ եւ կազմում այսպես կոչված Աղվանից Եկեղեցին։
Քանի որ Աղվանից մարզպանության վարչական կենտրոնը Պարտավն էր, ապա Պարտավի եպիսկոպոսը առանձնահատուկ դիրք է ստանում եւ դառնում Աղվանից մարզպանության Եկեղեցու գլուխը, նախ իբրեւ արքեպիսկոպոս, իսկ ՑԿԿ դարի սկզբներից արդեն՝ կաթողիկոս կոչումներով։
Այսպիսով Հայ Եկեղեցու ծոցում կազմավորվում է մի ինքնավար եկեղեցի, որի գլուխ կանգնում է մի տեղական կաթողիկոս, որը միշտ ի հոգեւորս ենթակա է եղել Հայոց կաթողիկոսին։
Աղվանից մարզպանության Եկեղեցին եղել է հայալեզու, հայադավան եւ հայածես։ Այդ բացատրվում է նախ նրանով, որ բուն՝ Կուրի ձախափնյա, Աղվանքում քրիստոնեությունը տարածել եւ եկեղեցիներ են հիմնել Հայաստանից ուղարկված քարոզիչները։ Երկրորդ, որ Աղվանից մարզպանության մի հիմնական մասը՝ Արցախը եւ Ուտիքը ուներ բացառապես հայ բնակչություն։ Եվ երրորդ, Եկեղեցու կենտրոնը՝ Պարտավի Աթոռը, գտնվում էր հայկական հողի վրա, հայ մշակույթի ծոցում։
Այս կաթողիկոսության աթոռանիստը մինչեւ ԿԴ դարի սկիզբը մնում է Պարտավում, որից հետո, քաղաքական անբարենպաստ պայմանների հետեւանքով տեղափոխվում է տեղից տեղ (Բերդակ, Չարեք, Խամշի, Քարահերտ, Ճալեթ եւ այլն) եւ ի վերջո ԴՑ դարից հաստատվում Գանձասարի վանքում (1216-1238)։ Այդ օրերից գործածական է դառնում Գանձասարի կաթողիկոսություն անվանումը։
Գանձասարի կաթողիկոսությունը իր գոյությունը շարունակում է մինչեւ 1813/5 թվականը, երբ Ներսես Աշտարակեցու առաջարկով ու ռուսական պետության կարգադրությամբ նախ դառնում է միտրոպոլիտություն, ապա տրոհվելով, կազմում Ամենայն Հայոց կաթողիկոսության երկու՝ Ղարաբաղ-Արցախի, եւ Շամախու թեմերը։
Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն
ԿՑ դարից սկսած բազմաթիվ հայ ուխտավորներ են գնում Երուսաղեմ։ Հայաստանի նախարարական տները եւ եպիսկոպոսական աթոռները իրենց թեմերից գնացած ուխտավորներին օթեւաններով ապահովելու համար Երուսաղեմում կառուցում են վանքեր, որոնց թիվը ՑԿ դարում արդեն հասնում էր յոթանասունի։ Այդ վանքերը հիմնականում կոչվում էին այն նախարարական տների կամ թեմերի անուններով, որոնց կողմից որ կառուցվել եւ պահպանվում էին, ինչպես օր. Մամիկոնեից վանք, Գուգարաց վանք, Սյունյաց վանք, Արցախի վանք, Ամարասի վանք, Ամատունյաց վանք եւ այլն։ Այդ վանքերը իրենց վանահայրերով, վանականներով ու ժողովրդով մինչեւ ՑԿ դարի կեսը գտնվում էին Երուսաղեմի պատրիարքի հոգեւոր իշխանության ներքո, ինչպես որ ընդունված էր այն ժամանակ եկեղեցական կանոններով։
Երբ Երուսաղեմի պատրիարքությունը, Բյուզանդական պետության ճնշման տակ, ՑԿ դարի կեսերին վերջնականապես որդեգրում է քաղկեդոնական դավանանքը, Երուսաղեմի Հայոց վանքերն ու եկեղեցիները բաժանվում եւ կազմում մի առանձին Եկեղեցի՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը։
Բյուզանդական տիրապետության շրջանում, մինչեւ արաբների կողմից Երուսաղեմի գրավումը (636թ.) Երուսաղեմի Հայոց Եկեղեցին հալածանքների էր ենթարկվում քաղկեդոնականների կողմից։ Մեկը մյուսի ետեւից դատարկվում էին հայոց վանքերը եւ դառնում բյուզանդացիների սեփականությունը։ Երբ 0մար խալիֆան (634-644) 636 թ. գրավում է Երուսաղեմը, Հայոց Գրիգոր Եդեսացի պատրիարքին տալիս է մի հավատարմագիր, որով հաստատում է Երուսաղեմի Հայոց պատրիարքության սեփականությունների անձեռնմխելիությունը։ Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանում պահպանվում են նման մի շարք հաստատագեր տրված արաբ խալիֆաների կողմից։
Երուսաղեմի Հայոց պատրիարքի նվիրապետական աստիճանը արքեպիսկոպոս-ն է, պատրիարք կոչումը վարչական անվանում է, որ տրվել է Երուսաղեմի Հայոց արքեպիսկոպոսներին քաղաքական իշխանությունների կողմից, հաստատելու համար նրանց ինքնավարությունը եւ անկախությունը այլ եկեղեցական Աթոռից՝ Երուսաղեմի հայ վանքերի եւ եկեղեցիների գործերը տնօրինելու մեջ։
Աղթամարի կաթողիկոսությունը
Անիի թագավորության անկումից հետո (1045) Ամենայն Հայոց կաթողիկոսության աթոռը Մեծ Հայքից փոխադրվում է Կիլիկիա, ուր եւ մնում է շուրջ 400 տարի։
Երբ 1113 թ. Կիլիկիայում Ամենայն Հայոց կաթողիկոս է ընտրվում քսանամյա Գրիգոր Գ Պահլավունին (1113-1166), Աղթամարի Դավիթ արքեպիսկոպոսը, որ իրեն էր համարում արժանավորագույն թեկնածուն կաթողիկոսության, բողոքում է այդ ընտրության դեմ։ Վասպուրականի Ձորավանքում գումարված ժողովը պատճառաբանելով նորընտիր կաթողիկոսի երիտասարդությունը, Աթոռի Հայաստանից դուրս գտնվելը, նախկինում Աղթամարի կաթողիկոսանիստ լինելը եւ այլն, Դավիթին հռչակում են կաթողիկոս Բուն Հայաստանի համար։ 0ծվելով հինգ եպիսկոպոսների ձեռամբ, Դավիթը շրջաբերական նամակներ է ուղարկում Հայաստանի եպիսկոպոսներին, հորդորելով ճանաչել իր կաթողիկոսությունը։ Շատերը մերժում են նրա առաջարկը, սակայն գտնվում են նաեւ այնպիսիները, ինչպես օր. Սյունյաց եւ Մարդպետական հզոր արքեպիսկոպոսները, որոնց գրավում է կաթողիկոսական Աթոռը Մայր Հայրենիքում լինելու գաղափարը եւ հավանություն են տալիս Դավիթի կաթողիկոսությանը։
1114 թ. Կիլիկիայում, Շուղրի Կարմիր վանքում, գումարվում է մի ժողով, 2500 ներկաներով՝ եպիսկոպոսներ, վանականներ, իշխաններ եւ այլն, որոնք քննելով Դավիթ Աղթամարցու ընթացքը՝ դատապարտում են նրան եւ նզովում։ Սյունյաց եւ Մարդպետական արքեպիսկոպոսությունները ետ են կանգնում իրենց ընթացքից։ Հակառակ այս ամենի Աղթամարի կաթողիկոսությունը շարունակում է իր գոյությունը՝ սահմանափակվելով իր նախկին՝ թեմական տարածքում։
1441 թ. Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողովում Աղթամարի կաթողիկոսությունը հնազանդության գիր է տալիս Ամենայն Հայոց կաթողիկոսությանը, արձակվում նզովքից ու ընդգրկվում Հայ Եկեղեցու ծոցը, իբրեւ մասնավոր՝ տեղական կաթողիկոսական Աթոռ։
Աղթամարի կաթողիկոսությունը իր գոյությունը շարունակում է մինչեւ Ա համաշխարհային պատերազմը եւ Մեծ Եղեռնը։
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն
1441 թ. Ամենայն Հայոց կաթողիկոսությունը Կիլիկիայից փոխադրվում է Ս. Էջմիածին, ուր եւ գոյատեւում է մինչեւ այսօր։
Կիլիկիայի մայրաքաղաք Սսում նստող վերջին կաթողիկոսը՝ Գրիգոր Թ Մուսաբեկյանցը (1439-1441) ծերության եւ հիվանդության պատճառով չի կարողանում փոխադրվել Էջմիածին եւ լիազորում է 1441 թ. Ս. Էջմիածնում գումարված ազգային-եկեղեցական ժողովին իր փոխարեն նոր կաթողիկոս ընտրելու։ Ընտրվում է Կիրակոս Ա Վիրապեցին (1441-1443)։
Կիլիկեցիների համար դժվար էր մի անգամից զրկվել կաթողիկոսական Աթոռի ներկայությունից, այդ պատճառով էլ, օգտվելով այն հանգամանքից, որ Գրիգոր Թ կաթողիկոսը շարունակում էր ապրել Սսում, նրա մահից հետո հիմք են դնում մի նոր կաթողիկոսության, տեղական իշխանությամբ՝ Կիլիկիայի սահմաններով։ Այն անվանվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն։
1920 թ. Կիլիկյան ջարդերի հետեւանքով աթոռը 10 տարի տեղից տեղ է թափառում եւ ի վերջո հանգրվանում Լիբանանի Անթիլիաս գյուղում։ Կիլիկիայի Աթոռը կորցրել էր իր թեմերը եւ կործանման առջեւ էր գտնվում։ Պահպանելու համար Կիլիկյան Աթոռի գոյությունը, Ամենայն Հայոց կաթողիկոսության միջնորդությամբ Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը ժամանակավորապես նրան է զիջում իր թեմերից Սիրիան եւ Լիբանանը։ Կիլիկյան Աթոռը իր գոյությունը շարունակում է մինչեւ այսօր։
Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություն
Հիմնադրվել է 1461 թ. սուլթան Մահմեդ Բ Ֆաթիհի հրամանագրով։ Պատրիարքարանի ստեղծումը հետապնդել է երկու հիմնական նպատակ.
ա. Հայ Եկեղեցու կենտրոնը գտնվում էր Ս. Էջմիածնում՝ Պարսկաստանի տիրակալության տակ։ Ստեղծելով Կ.Պոլսի Հայոց Պատրիարքությունը, սուլթանը հետապնդել է այդ միջոցով իր ազդեցության տակ պահել Թուրքիայի տիրակալության տակ գտնվող հայությանը։
բ. Հայոց Պատրիարքարանի հիմնադրմամբ մի հակակշիռ էր ստեղծվում Կ.Պոլսի Հույն Տիեզերական Պատրիարքության նկատմամբ։
Պատրիարքարանի հիմնադրմամբ ըստ էության սուլթանը արեւմտահայության կառավարումը եւ ամեն ինչի պատասխանատվությունը դնում էր այդ համայնքի լեզուն եւ ավանդությունները լավ իմացող, նրա վստահությունը վայելող հոգեւոր մի մարմնի վրա, տալով նրան որոշակի իրավունքներ։ Հայոց պատրիարքը Թուրքական պետության սահմաններում ապրող հայության թե՛ հոգեւոր առաջնորդ էր, թե՛ ազգապետը։ Այդ պատճառով էլ մինչեւ Մեծ Եղեռնը Կ.Պոլսի Հայոց պատրիարքության վարչական իշխանությունը տարածվում էր ինչպես Երուսաղեմի Հայոց Պատրիարքության, այնպես էլ Աղթամարի ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունների վրա։
Սկզբնական շրջանում Հայոց պատրիարքի նստավայրը եղել է Սամաթիայի Ս. Գեւորգ եկեղեցին, իսկ 1644 թ.ից՝ Գում Գաբուի Մայր եկեղեցին։
Կ.Պոլսի Հայոց պատրիարքությունը մինչեւ Ա Համաշխարհային պատերազմը ուներ 52 թեմ, այդ թվում Բաղդադի, Կիպրոսի, Եգիպտոսի, Բուլղարիայի, Ռումինիայի եւ Հունաստանի թեմերը։ Այն իր երբեմնի դերը կորցրեց Մեծ Եղեռնից հետո։ Այսօր Կ.Պոլսի Հայոց պատրիարքությանն են ենթարկվում միայն Թուրքիայի հայոց եկեղեցիները։
Միջեկեղեցական հարաբերություններXX դարասկզբին ծնված եւ դարակեսին իր զարգացումն ապրած Էկումենիկ շարժման նկատմամբ Հայ Առաքելական Եկեղեցին ի սկզբանե հանդես է բերել հետաքրքրություն՝ դիտորդական կերպով մասնակցելով միջեկեղեցական միջոցառումներին ու իր դիրքորոշումն արտահայտելով Եկեղեցիների միության խնդրին առնչվող հարցերին:
Էկումենիկ շարժման սկզբնավորման նախնական փուլում եւ ապա Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի ձեւավորումից հետո Հայ Առաքելական Եկեղեցին իր մասնակցությունն է բերել Էկումենիկ շարժմանը՝ նախ դիտորդի հանգամանքով, ապա` որպես լիիրավ գործունյա անդամ:
1962թ. ի վեր Հայ Առաքելական Եկեղեցին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գլխավորությամբ դարձավ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ), իսկ 1977 թվականից՝ Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի (ԵԵԿ) պաշտոնական անդամ` հետագայում անդամակցելով ուրիշ տարածաշրջանային, ենթատարածաշրջանային, ազգային, միջեկեղեցական ու Էկումենիկ կազմակերպությունների:
Միջեկեղեցական հարաբերությունները կանոնավորելու ու ավելի արդյունավետ դարձնելու նպատակով, 1973թ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանատանը կից կազմավորվում է Հայաստանյայց Եկեղեցու Միջեկեղեցական հարաբերությունների բաժինը: Երկար տարիներ Միջեկեղեցական հարաբերությունների բաժինը ղեկավարել են Գերաշնորհ Տ. Արսեն արք. Բերբերյանը, Գերաշնորհ Տ. Ներսես արք. Պոզապալյանը, իսկ Ամենայն Հայոց Գարեգին Ա Կաթողիկոսի գահակալության տարիներին՝ Հոգեշնորհ Տ. Միքայել ծ. վրդ.Աջապահյանը:
1999թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ բաժինը վերակազմավորվեց: Այն այսօր զբաղվում է Քույր Եկեղեցիների եւ օտար կրոնական կազմակերպությունների հետ մեր Եկեղեցու հարաբերությունների ընդարձակման եւ կոորդինացման խնդիրներով, ինչպես նաեւ կազմակերպելով եւ ապահովելով Հայ Եկեղեցու գործուն մասնակցությունը էկումենիկ շարժմանը: Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի նպատակն է նաեւ աշխարհին ներկայացնել մեր Եկեղեցին՝ իր քրիստոնեական արժեքներով եւ հոգեւոր ժառանգությամբ:
Միջեկեղեցական հարաբերությունների բաժինն իր գործունեության ընթացքում ԵՀԽ-ի, ԵԵԿ-ի, կրոնական եւ էկումենիկ կազմակերպությունների կողմից հրավիրված գիտաժողովներում ներկայացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսության շահերն ու արտահայտում մեր տեսակետները այլեւայլ խնդիրների առնչությամբ: Այն իր մշտական ներկայացուցիչներն ունի ԵՀԽ-ում, ԵԵԿ-ում եւ այլն: Միջեկեղեցական հարաբերությունների բաժինը, բացի վերոնշյալ կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառումներին մասնակցելուց, ինքն է կազմակերպում նմանօրինակ միջոցառումներ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եւ օրհնությամբ, Ս. Էջմիածնում եւ թեմերում: Այն քույր եկեղեցիների հետ նաեւ գործուն մասնակցություն է բերում կրթական ծրագրերին:
ԵՀԽ-ի հետ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին արձանագրել է փոխշահավետ համագործակցության փորձառություն, որը նպաստում է թե Եկեղեցիների միջեւ աստվածաբանական երկխոսությունների հաստատմանը եւ փոխադարձ վստահության մթնոլորտի ստեղծմանը եւ թե բարեգործական մի շարք ծրագրերի իրականացմանը:
Հայ Եկեղեցին ակտիվորեն մասնակցում է մի շարք աստվածաբանական երկխոսությունների, որոնց ընթացքում շոշափելի արդյունքներ են արձանագրվել հատկապես Ուղղափառ Եկեղեցիների հետ բանակցությունների արդյունքում:
Այսօր կարելի է արձանագրել, որ մեծ է Միջեկեղեցական հարաբերություների գրասենյակի դերը մեր Եկեղեցու եւ Ռուս Ուղղափառ, Ղպտի, Եթովպիական, Ռումին, Վրաց Ուղղափառ Եկեղեցիների հարաբերություններում հաջողությունների ձեռքբերման գործում: Այս հաջողություններն ամրապնդվում են ոչ միայն մի շարք գիտաժողովներին եւ կոնֆերանսներին համատեղ մասնակցության, այլեւ Եկեղեցիների պետերի փոխադարձ այցելությունների եւ բանակցությունների շնորհիվ:
Բոլոր հանդիպումների եւ զրույցների ընթացքում Հայ Եկեղեցին շեշտում է Եկեղեցիների միջեւ գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունների զորացման կարեւորությունը, որը նպաստում է համաքրիստոնեական շրջանակներում Ուղղափառ Եկեղեցու վկայության ուժեղացմանը եւ էկումենիկ շարժման մեջ Ուղղափառ Եկեղեցիների մշտական մասնակցության գործին:
1999թ. դեկտեմբերի 1-ից առ այսօր Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատուն է Գերաշնորհ Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանը:
Պատմություն
Քրիստոնեությունը պետական կրոն Հայաստանում
Հայ Եկեղեցու նվիրապետական կառույցի ձեւավորումը
Գ դարի վերջին եւ Դ դարի սկզբին քրիստոնեությունը Հայաստանում դառնում է պետական կրոն։ Այդ՝ Հայ ժողովրդի պատմության ամենանշանակալից դեպքը արդի պատմագիտության կողմից դրվում է 301 թվականին։ Այդ գործում առաջնակարգ դեր են խաղացել Տրդատ Գ թագավորը /287-330/ եւ Հայաստանի առաջին հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորիչը /301-325/։
Ե դարի հայ պատմագրության համաձայն, երբ 287 թվականին Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ վերադառնում է Հայաստան վերագրավելու իր հոր գահը, ճանապարհին՝ Եկեղյաց գավառի Երիզա ավանում, գոհաբանական զոհեր է մատուցում Անահիտ չաստվածուհու մեհյանին։ Իր զինակիցներից Գրիգորը, քրիստոնյա լինելով, հրաժարվում է զոհ մատուցել։ Այդ ժամանակ Տրդատին հայտնի է դառնում նաեւ, որ նա իր հոր՝ Խոսրով Բ-ին սպանող Անակ իշխանի որդին է։ Թե մեկ եւ թե մյուս □հանցանքների□ համար Տրդատը հրամայում է նրան գցել Արտաշատի ստորերկրյա բանտը, որ սահմանված էր մահապարտների համար։ Նույն թվականին Տրդատը երկու հրովարտակ է արձակում, առաջինով հրամայելով Հայաստանի մեջ գտնվող քրիստոնյաների ոտքերը, ձեռքերն ու պարանոցը կապած արքունիք բերել եւ նրանց ունեցվածքը բռնագրավել, իսկ երկրորդով մահապատիժ է սահմանում քրիստոնյաներին թաքցնողների համար։ Այս հրովարտակները ցույց են տալիս, թե որքան մեծ վտանգ էր համարվում քրիստոնեությունը պետության եւ հեթանոսության համար։
Ազգային ավանդությունը Հայաստանում քրիստոնեության պետական կրոն դառնալու երեւույթը սերտորեն կապում է Ս. Հռիփսիմյանց կույսերի նահատակության հետ։ Ըստ այդ ավանդության սրանք հռոմայեցի կույսեր էին, որ փախչելով Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից գալիս են Արեւելք, երկրպագում Փրկչի տնօրինական տեղերին եւ ապա Եդեսիայի վրայով անցնում Հայաստան ու հաստատվում Վաղարշապատ մայրաքաղաքի մոտ՝ հնձաններում։ Տրդատը, հմայված Հռիփսիմե կույսի գեղեցկությունից, ցանկանում է ամուսնանալ նրա հետ, սակայն մերժվելով, հրամայում է բոլոր կույսերին նահատակել։ Հռիփսիմեն 32 ընկերուհիներով նահատակվում է քաղաքի հյուսիս-արեւելյան կողմում, կույսերի առաջնորդ Գայանեն, երկու ընկերուհիներով՝ հարավային կողմում, իսկ մեկը, որ հիվանդ էր՝ հնձանում։
Այս դեպքը տեղի է ունենում 300 թվականին։ Կույսերի եւ հատկապես Հռիփսիմեի նահատակությունը հոգեկան հզոր ցնցումներ է պատճառում թագավորին, որ ջղային ծանր հիվանդություն է ստանում։ Ե դարում տարածված ժողովրդական զրույցը այդ հիվանդությունը որակում է խոզակերպությամբ եւ Տրդատին քանդակագործության մեջ պատկերում խոզակերպ։ Թագավորի քույր Խոսրովիդուխտը մի քանի անգամ երազ է տեսնում, թե Տրդատին կարող է բուժել միայն բանտարկված Գրիգորը։ Վերջինս, ազատվելով բանտարկությունից, հանդիսավորապես ընդունվում է Վաղարշապատում, նախ ամփոփում է նահատակ կույսերի աճյունները, ապա 66 օր քարոզում քրիստոնեության լույսի մասին ու բժշկում թագավորին։ Թագավորը եւ ողջ արքունիքը քրիստոնյա են դառնում, քրիստոնեությունն էլ հռչակելով պետական կրոն։
Թե իրապես ինչ դեր է խաղացել Հռիփսիմյանց կույսերի նահատակությունը Տրդատ թագավորի եւ արքունիքի քրիստոնյա դառնալու գործում, դժվար է ճշգրտորեն ասել։ Այն հանգամանքը, սակայն, որ նույն Տրդատ թագավորի եւ Ս. Գրիգոր Լուսավորչի կարգադրություններով անմիջապես երեք տաճարներ են կառուցվում կույսերի նահատակությունների վայրերում, վկայում է այն մասին, թե ինչ մեծ նշանակություն են տվել ժամանակակիցները այդ նահատակություններին։
Նորադարձ քրիստոնեությունը, սակայն, պետք է իր հովիվներն ու հովվապետերը ունենար։ Ս. Գրիգոր Լուսավորիչը հանդիսավորությամբ ուղարկվում է իր կրթավայրը՝ Կապադովկիայի Կեսարիա, եպիսկոպոսական ձեռնադրություն ստանալու։ Կեսարիայի եպիսկոպոս Ղեւոնդը, Կապադովկիայի բազմաթիվ այլ եպիսկոպոսների հետ միասին, Ս. Գրիգոր Լուսավորչին ձեռնադրում է Հայաստանի եպիսկոպոս։ Ղեւոնդ եպիսկոպոսը, ներկա բոլոր եպիսկոպոսների հավանությամբ, հանձնարարում է Սեբաստիայի Պետրոս եպիսկոպոսին ընկերանալ Ս. Գրիգոր Լուսավորչին եւ վերջինիս գահակալության արարողությունը կատարել Հայաստանում։ Հատկանշական է, որ գահակալության արարողությունը կատարվում է ոչ թե Հայաստանի մայրաքաղաք եւ Ս. Գրիգոր Լուսավորչի աթոռանիստ Վաղարշապատում, այլ հեռավոր Աշտիշատում, ուր գնալու համար նրանք ստիպված էին մեծ շեղում կատարել ճանապարհից։ Այս երեւույթը բացատրվում է միայն նրանով, որ Աշտիշատում գոյություն ուներ արդեն մի հին եպիսկոպոսական աթոռ։
Վաղարշապատ վերադարձին Ս. Գրիգոր Լուսավորիչը ձեռնարկում է Հայաստանի Մայր Տաճարի՝ Կաթողիկե եկեղեցու կառուցումը, համաձայն մի տեսիլքի, ըստ որի Աստուծո Միածին Որդին իջնում է երկիր եւ հրեղեն մուրճով հարվածելով գետնին ցույց տալիս այն վայրը, ուր պիտի կառուցվեր Իջման Ս. Սեղանը։
Նորադարձ հայ պետությունը շուտով՝ 313 թվականին ստիպված է լինում պաշտպանելու քրիստոնեությունը հռոմեական կայսրության դեմ։ Եվսեբիոս Կեսարացին վկայում է, որ Մաքսիմինոս Դայա կայսրը /305-313/ "պատերազմ հայտարարեց արմեններին, այն մարդկանց, որոնք ի սկզբանե բարեկամ եւ նիզակակից էին հռոմայեցիներին։ Եվ որովհետեւ նրանք քրիստոնյա էին եւ ջերմեռանդ պաշտում էին Աստծուն, ուստի աստվածատյացը ջանաց նրանց բռնությամբ ստիպել, որ դառնան կուռքերի եւ դեւերի պաշտամունքին։ Դրանով նա բարեկամին ատելի դարձրեց, դաշնակցին՝ թշնամի... Արդ՝ նա հենց ինքն իր բանակի հետ, արմենների դեմ պատերազմելիս, ջախջախվեց" /Թ 8,2/։
Այն ժամանակ Հայաստանը ֆեոդալական մի երկիր էր։ Երկրի ղեկավարը թագավորն էր, որ միեւնույն ժամանակ սեփականատերն էր կենտրոնական Այրարատ նահանգի։ Թագավորի կողքին կային նախարարներ, որոնք իշխում էին իրենց պատկանող նահանգներին, կամ գավառներին, ժառանգական իրավունքով եւ առանձին զորքով, վասալական ենթակայության մեջ լինելով թագավորից եւ իրենց հատուկ գահը ունենալով արքունիքում, համաձայն իրենց հզորության։
Ս. Գրիգոր Լուսավորիչը Հայ Եկեղեցու նվիրապետությունը կազմակերպում է Հայաստանի պետական վարչական կառուցվածքի համաձայն։ Նա նախարարությունների համար ձեռնադրում է եպիսկոպոսներ։ Պատմական աղբյուրներում հիշվում են ավելի քան 30 եպիսկոպոսություններ, այդ թվում՝ Հարքի, Սյունյաց, Բասենի, Մամիկոնյանների, Բագրատունյաց տան, Խորխոռունիների տոհմի, Մոմկաց, Արծրունյաց, Ցուրտավի, Կարինի, Դարանաղյաց, Շիրակի, Կորդվաց աշխարհի, Վանանդացիների, Աբեղյան եւ Գաբեղյան տոհմերի եւ այլն։ Այս եպիսկոպոսները, 36, ենթակա էին Հայոց եպիսկոպոսին, որ շուտով ստանում է Հայոց Հայրապետ անունը։ Այսպիսով Հայաստանի Եկեղեցու նվիրապետական կառուցվածքը կազմավորվում է ինքնուրույն ճանապարհով, ելնելով տեղական պայմաններից եւ անկախ այն ընթացքից, որ ունեցավ Եկեղեցին Հռոմեական կայսրության մեջ, ուր 325 թ. Նիկիայի Ա Տիեզերական ժողովում հաստատվեց միտրոպոլիտական սիստեմը, իսկ 381 թ. Կ. Պոլիսի Բ Տիեզերական ժողովում՝ պատրիարքականը։
Ս. Գրիգոր Լուսավորչի հովվապետության ժամանակ Աղվանից Ուռնայր թագավորը քրիստոնյա էր դարձել եւ Լուսավորիչը Աղվանքի համար մի հռոմայեցի եպիսկոպոս էր ձեռնադրել։ Հավանաբար այս եպիսկոպոսի մահից հետո Ս. Վրթանես Հայրապետը Աղվանից եպիսկոպոս է ձեռնադրում իր ավագ որդուն՝ Գրիգորիսին, որը գնալով Աղվանք, Ցրիում նորոգում է եկեղեցիները, քարոզում, ապա գնում քրիստոնեությունը տարածելու Մազքութների մեջ։ Նախնական շրջանում Գրիգորիսը հաջողություն է ունենում Մազքութների Արշակունի Սանեսան թագավորի արքունիքում։ Հետագայում, սակայն, 337 թվականին նահատակվում է նույն թագավորի հրամանով Վատնյան դաշտում, կապում են ձիու պոչից եւ քաշ ալով տանջամահ անում։ Անշուշտ այս նահատակությունը կապված էր Պարսից Շապուհ Բ թագավորի քրիստոնեահալած քաղաքականության հետ։ Ս. Գրիգորիսի աշակերտները նրա աճյունը բերում են Հայաստան եւ ամփոփում Արցախի Ամարասում, որն այնուհետեւ դառնում է մեծ ուխտատեղի եւ եպիսկոպոսական Աթոռ։
353 թ. հայոց մեծամեծերի միանվագ համաձայնությամբ կաթողիկոս է ընտրվում Հուսիկ կաթողիկոսի թոռ Ներսես իշխանը։ Մեկ տարի անց Ներսես կաթողիկոսը մի նշանավոր ժողով է գումարում Աշտիշատում, որ համարվում է Հայոց Ա ազգային եկեղեցական ժողովը։ Ժողովը զբաղվում է հիմնականում երկու կարեւոր հարցերով։
1. Կազմակերպչական հարցեր։ Ժողովը որոշում է Հայաստանի տարբեր վայրերում հիմնել աղքատանոցներ, որբանոցներ, հիվանդանոցներ, ուրկանոցներ, հյուրանոցներ եւ այլ բարեգործական հաստատություններ։ Ժողովը արգելում է հեթանոսական սովորությամբ՝ լաց ու կոծով, հանդերձներ պատռելով մեռելներ թաղել, քանի որ քրիստոնյան պարտավոր է հավատալ հանդերձյալ կյանքին։ Արգելվում է մերձավոր արյունակիցների ամուսնությունը։ Հանձնարարվում է հեռու մնալ հարբեցողությունից, պոռնկությունից, սպանությունից, գթությամբ վարվել ծառաների հետ, ծանր հարկերով չնեղել ժողովրդին եւ այլն։ Ժողովը որոշում է հիմնել նաեւ վանքեր ու պարսպապատ կուսանոցներ, հաստատել դպրոցներ յուրաքանչյուր վանքում։ Ժողովը զբաղվում է նաեւ ծիսական բարեկարգման հարցերով։
2. Դավանաբանական հարցեր։ Ժողովը զբաղվում է նաեւ Հավատո Հանգանակի հետ կապված վիճաբանություններով։ Հայտնի է, որ Նիկիայի Ա Տիեզերական ժողովում բանաձեւվում է Եկեղեցու ուղղափառ դավանությունը Որդի Աստուծո մասին։ Տեսանք արդեն, որ այս հանգանակը Արիստակես Հայրապետը բերել էր Հայաստան եւ այն ընդունելի էր համարվել Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից ու դարձել նաեւ Հայ Եկեղեցու Հավատամքը։ Մի քանի տարի անց, սակայն, այս հանգանակը լուրջ ընդդիմության է հանդիպում Հռոմեական կայսրության մեջ, քաղաքական իշխանության օժանդակությամբ հզորացած արիոսական զանազան հոսանքների կողմից։ Տեսանք նաեւ, որ Հայաստանում նույնպես եղել են արիոսական եպիսկոպոսներ։ Աշտիշատի ժողովը կրկին անգամ մերժել է արիոսականությունը եւ ընդունել Նիկիական Հանգանակը։
Աշտիշատի ժողովի որոշումները ամենայն հաջողությամբ իրականացնում է Ներսես կաթողիկոսը, որի համար էլ արժանանում է Մեծ կոչմանը։ Նրա հայրապետության շնորհիվ հայ ժողովուրդը լիիրավ կերպով հաղորդակից դարձավ քրիստոնեության էությանը։ Եվ կարելի է ասել, որ նրա գործունեության շնորհիվ է, որ հայ ժողովուրդը իսկապես քրիստոնյա դարձավ։Հայ Եկեղեցու հիմնադրություն
Հայաստանում քրիստոնեության տարածման զուգընթաց հոգեւոր հովիվների ու հովվապետների կարիքն էր զգացվում: Եպիսկոպոսություն ստեղծելու նպատակով Ս. Գրիգոր Լուսավորիչը մեկնեց Կապադովկիայի Կեսարիա քաղաք, ուր օծվեց Կապադովկիայի եպիսկոպոսների կողմից` Ղեւոնդիոս Կեսարացու ձեռամբ: Սեբաստիայի Պետրոս եպիսկոպոսը Հայաստանում նախագահեց Ս. Գրիգոր Լուսավորչի գահակալության արարողությունը: Արարողությունը տեղի ունեցավ ոչ թե Հայաստանի մայրաքաղաք Վաղարշապատում, այլ հեռավոր Աշտիշատում, ուր երկար ժամանակ գոյատևել է Եպիսկոպոսական Աթոռը:
Ս. Գրիգոր Լուսավորիչը Հայաստան վերադառնալով, իր հետ Կեսարիայից ու Սեբաստիայից շատ քահանաներ բերեց: Թագավորը եկավ Եփրատ գետի ափը` նրան դիմավորելու: Ս. Գրիգորը պահեցողության շրջան հայտարարեց բոլորի համար, իսկ Հայ Եկեղեցին այսօր էլ նշում է այն որպես առաջավորաց պահք:
Ս. Գրիգորը քարոզում էր ու մարդկանց նախապատրաստում մկրտության: Այն հոգեւորականները, որոնց նա իր հետ էր բերել, օգնում էիր իրեն մկրտությունների ժամանակ: Ս. Գրիգորն անձամբ մկրտեց Տրդատ թագավորին, նրա ընտանիքին, ինչպես նաեւ ողջ արքունիքին և երկրի ազնվականներին:
Տրդատ թագավորն ու Ս. Գրիգոր Լուսավորիչը Հայաստանը հռչակեցին քրիստոնյա պետություն:
Ս. Գրիգոր Լուսավորիչը հիմնեց Հայ Եկեղեցու նվիրապետությունը` հավատարիմ մնալով Հայաստանի պետական վարչական համակարգի սկզբունքներին: Նա յուրաքանչյուր աչքի ընկնող նախարարության համար մեկական եպիսկոպոս ձեռնադրեց:
Այս եպիսկոպոսները ենթարկվում էին Հայաստանի Ծայրագույն եպիսկոպոսին` եպիսկոպոսապետին, որը շուտով կոչվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս:
Այսպիսով Հայ Եկեղեցու նվիրապետությունը կազմավորվեց տեղի պայմաններին համապատասխան և անկախ այն գործընթացներից, որոնք տեղի էին ունենում Հռոմեական կայսրության եկեղեցիներում, ուր 325 թ-ին Նիկիայի առաջին Էկումենիկ Ժողովով հաստատվեց նվիրապետության մետրոպոլիտական համակարգը, իսկ 381 թ, Կոստանդնուպոլսի Երկրորդ Էկումենիկ Ժողովով` պատրիարքականը:
Ճիշտ է, Հայաստանում Ս. Գրիգոր Լուսավորչից դեռ շատ առաջ կային այլ եպիսկոպոսներ, սակայն նա դարձավ առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ հայ Եկեղեցին ղեկավարեց շուրջ 25 տարի: Գրիգոր Լուսավորիչն իր մահկանացուն կնքեց Նիկիայում գումարված առաջին Տիեզերական Ժողովից կարճ ժամանակ անց: Նրա որդին` Արիստակեսը, որ եպիսկոպոս էր ձեռնադրվել հոր ձեռամբ, մասնակցեց այդ ժողովին որպես Հայ Եկեղեցու ներկայացուցիչ , քանի որ հայրն արդեն բավական ծեր էր: Հենց այս ժողովո -
Յոթերորդ Օրվա Ադվենտիստների Եկեղեցի
ՅՈԹԵՐՈՐԴ ՕՐՎԱ ԱԴՎԵՆՏԻՍՏՆԵՐԻ ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ
1904 թ. դոկտոր Վահան Փամփայանն իր կնոջ եւ եղբոր հետ Ամերիկայից եկավ Թիֆլիս, եւ նրանքսկսեցին իրենց ավետարանչական աշխատանքը Թիֆլիսի եւ շրջակա հայերի մեջ:Սկզբում ուսումնասիրում էին լեզուն, հետո սկսեցին մեր գրականությունը թարգմանել արեւմտահայերեն:Հետո նրանք եկան Հայաստան եւ սկսեցին գործել Երեւանի արվարձաններում ու Էջմիածնում`Արարատ լեռան մոտակայքում: Այստեղ, չնայած մեծ դժվարություններին եւ հալածանքներին, նրանքստեղծեցին հայ շաբաթապահների մի փոքրիկ համայնք:Հետո Վ. Փամփայանին տեղափոխեցին Թուրքիա, իսկ աշխատանքը շարունակեց եղբայրը` Գ. Գասպարյանը:
1830 թ. Ռուսաստանի Տամբովի մարզից մի խումբ մոլոկաններ, հետեւելով Զաքարիա մարգարեի խոսքերին,Արարատ լեռան մերձակայք էին եկել` բնակվելու, քանի որ հավատում էին, որ 1833-1836 թթ.այս տարածքում հաստատվելու է Հազարամյա թագավորությունը: Նրանցից հետո եկան նաեւ ուրիշները:1896 թ. մի քանի եղբայրներ կրոնական համոզմունքների պատճառով Ստավրոպոլից աքսորվեցին այդ տարածքը:Նրանք Համբուրգից ռուսերեն տպագրված գրքույկներ ստացան եւ սկսեցին տարածել մոլոկանների մեջ:
1907 թ. գերմանացի Հենրիխ Լեբսակը, ստանալով այդ մարդկանց հասցեները, այցելում է մոլոկաններիհամայնքները եւ ստեղծում եկեղեցի, որտեղ գործում էին շաբաթօրյա աստվածաշնչյան դպրոց եւսերտողության խմբեր: 1908 թ. Սիսիանի շրջանի Բազարչայ գյուղում մոլոկան ադվենտիստների համայնքումկար ավելի քան 100 անդամ: Ադվենտիստական Եկեղեցու առաջին համայնքները Հայաստանում կազմավորվել ենՍիսիանի շրջանի Բազարչայ եւ Էջմիածնի շրջանի Խաթունարխ (այժմ` Գայ) գյուղերում, հետո արդեն`Երեւանում, Կրասնոսելսկում, Գավառում եւ այլն: Այսօր Հայաստանում գործում է Յոթերորդ ՕրվաԱդվենտիստների Եկեղեցու 18 համայնք: -
ՀՀ ավետարանական հավատքի «Ռեմա» եկեղեցի
ՀՀ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՏՔԻ «ՌԵՄԱ» ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանում կոմունիստական կարգերի փլուզումից հետո հոգեգալստական եկեղեցին մյուս եկեղեցիների հետ
ձեռք բերեց ազատ գործելու հնարավորություն և 1991-1997 թվականներին արագ աճի և զարգացման
պարագայում ուներ բազմաթիվ տեղական համայնքներ հանրապետության տարբեր բնակավայրերում:
Սակայն արագ աճը և զարգացումը առաջ բերեցին հետևյալ խնդիրները`
• եկեղեցու կենտրոնացված առաջնորդությունը չէր հասցնում իրականացնել եկեղեցու սպասավորության
խնդիրների լուծումը ողջ հանրապետությունում.
• դանդաղում էր ժամանակի աշխարհաձևավորման հետ համահունչ եկեղեցու բարեփոխումների ընթացքը.
• հանրապետության տարբեր շրջանների տեղական եկեղեցիները սկսեցին ձևավորվել` իրենց
առանձնահատկություններով տարբերվելով մնացածից:
Սա հանգեցրեց նրան, որ, սկսած 1997 թվականից, հանրապետության տարբեր վայրերում եկեղեցու
միավորները սկսեցին առանձնանալ որպես առանձին համայնքներ` ձևավորելով սեփական ինքնավար
առաջնորդությունը և եկեղեցական ինքնությունը:
1997 թվականի օգոստոսին նման մի համայնք, առանձնանալով Ավետարանի Հավատքի
Քրիստոնյաների Եկեղեցուց, Երևանում, սկսեց գործել «Լոգոս» անվամբ եկեղեցի: Արդեն 2000 թվականին
«Լոգոսն» ուներ մոտ 250 անդամներ: Զարգացման և աճի բուռն ընթացքը հանգեցրեց նրան, որ 2000 թ. աշնանը
Երևանի կենտրոնում հիմնադրվեց «Ռեմա» եկեղեցին: Իր գործունեությունը օրինականացնելու և լիարժեք
հոգևոր ու հասարակական կյանք իրականացելու համար 2006 թվականի դեկտեմբերին եկեղեցին
գրանցվեց ՀՀ պետռեգիստրում ՀՀ Ավետարանական Հավատքի «Ռեմա» Եկեղեցի անունով:
-
Ավետարանական հավատքի «Կյանքի Խոսք» եկեղեցի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՏՔԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ «ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ» ԵԿԵՂԵՑԻ
Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի Խոսք» եկեղեցին հիմնադրվել է 1990թվականին:1993 թվականին այն գրանցվել է ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդում`համաձայն ՀՀ Գերագույն խորհրդի կողմից 1991 թ. ընդունված «Խղճի ազատության եւ կրոնականկազմակերպությունների մասին» օրենքի, իսկ 2000 թվականին վերագրանցվել է ՀՀ իրավաբանականանձանց պետական ռեգիստրում: Եկեղեցու ավագ հովիվն է վերապատվելի դոկտոր Արթուր Սիմոնյանը,ով ի սկզբանե ակտիվորեն մասնակցել է Եկեղեցու հաստատման գործին, հիմնել եւ ղեկավարել է տարբերծառայություններ (բաժիններ):Հովիվ Արթուր Սիմոնյանը հանդիսանում է նաեւ Հայաստանի Ամբողջաավետարանական ԵկեղեցիներիՀամագործակցության համանախագահը: -
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի
Եկեղեցու առաջին միսիոներները Հայաստան են եկել 19-րդ դարի վերջին: Պատմական Արևմտյան Հայաստանի տարածքում հիմնվել են Եկեղեցու ճյուղեր, որոնք գործել են մինչև Առաջին Աշխարհամարտի սկիզբը: 1991-ին միսիոներները կրկին եկան Հայաստան: Պաշտոնապես Եկեղեցին Հայաստանում ճանաչվել է 1994 թվականի դեկտեմբերի 22-ին: Այժմ Հայաստանում կա ավելի քան 2000 անդամ, որոնք հավաքվում են մի քանի ծխերում: Յուրաքանչյուր ծուխ «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Հայաստանի Կրոնական Համայնքի» մասն է: Եկեղեցու ծխեր կան Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Արտաշատում, Աշտարակում, Արարատում, Չարենցավանում, Ալավերդիում և այլ բնակավայրերում: 1998-ից սկսած Եկեղեցին եռանդուն կերպով ներգրավված է եղել մարդասիրական աշխատանքներում ողջ Հայաստանով «ՎՕՍ բարեգործություններ» կազմակերպության միջոցով: Երկրին օգնություն է հատկացվել սնունդի, հագուստի, հիգիենիկ պարագաների տեսքով, ինչպես նաև օժանդակություն է ապահովվել առողջապահության, գյուղատնտեսության և կրթության ոլորտներում:
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Հայաստանի կրոնական համայնքի» գրասենյակ՝
ՀՀ, Երևան 0051
Վրացական փող. 5
Հեռ. +374 (10) 239337
Ֆաքս. +374 (10) 253210
Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ձեռք բերել նաև Եկեղեցու ինտերնետային էջից՝ www.lds.org կամ Եկեղեցու Արևելյան Եվրոպայի Տարածքի Հասարակական գործերի գրասենյակից: Հեռախոս՝ +7 (495) 363 25 73: -
Ամբողջաավետարանական Եկեղեցիների Համագործակցություն
Խոսք ընթերցողին
Հարգելի ընթերցող
Սույն հրատարակությամբ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում արդի ժամանակներում մեծ կարևորություն և հրատապություն պարունակող եկեղեցական փաստաթուղթ` «Հայաստանի Ամբողջաավետարանական եկեղեցիների համագործակցության սոցիալական հայեցակարգը»: Հաշվի առնելով այն, որ Համագործակցությանն անդամակցող եկեղեցիների դավանանքը և հանրային նշանակության հարցերի վերաբերյալ մեր մոտեցումները երբեմն անտեղյակության պատճառով, իսկ երբեմն էլ միտումնավոր կերպով ներկայացվում են աղավաղված, հավաստի պաշտոնական տեղեկատվություն ապահովելու առումով այս փաստաթղթի հրապարակումը համարում ենք ժամանակի թելադրանք:
«Սոցիալական հայեցակարգը» համակարգված ձևով մատուցում է անհրաժեշտ տեղեկատվություն եկեղեցական և հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտների վերաբերյալ Համագործակցության սկզբունքային մոտեցումների մասին` հիմնված Աստվածաշունչ մատյանի, քրիստոնեական դավանաբանության և պրակտիկայի, ինչպես նաև նախորդ սերունդների եկեղեցական փորձի վրա: Այս ձեռնարկը հնարավորություն է ընձեռում բոլոր շահագրգիռ անձանց` առաջին ձեռքից ծանոթանալու Համագործակցությանն անդամակցող եկեղեցիների դիրքորոշումներին այնպիսի հիմնահարցերի առնչությամբ, ինչպիսին են` Եկեղեցի և պետություն, Եկեղեցի և ազգ, միջեկեղեցական հարաբերություններ, քաղաքականություն, տնտեսություն, աշխատանք, կրթություն, գիտություն եւ մշակույթ, Եկեղեցի-ընտանիք-հասարակություն, պատերազմ եւ զինծառայություն, բարոյագիտություն, կենսաբժշկություն և շատ այլ հիմնախնդիրներ:
Սույն հրատարակությունը նախատեսվում է ինչպես Համագործակցությանն անդամակցող եկեղեցիների սպասավորների և հավատավորների, այնպես էլ պաշտոնատար անձանց, զանգվածային լրատվամիջոցների, կրոնական փորձագետների և շահագրգիռ հասարակայնության համար: Հուսով ենք, որ այն լավագույնս կլուսաբանի անգամ ամենանուրբ և զգայուն հիմնահարցերի հանդեպ Համագործակցության վերաբերմունքը` տալով ճիշտ պատկերացում եկեղեցիների դավանաբանության եւ սոցիալական հայեցակարգի մասին:
Տիրոջ օրհնություններով`
Հայաստանի Ամբողջաավետարանական եկեղեցիների
համագործակցության համանախագահներ`
Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների
«Կյանքի Խոսք» եկեղեցիների միության նախագահ,
ավագ հովիվ, վեր., դոկտ. Արթուր Սիմոնյան
ՀՀ Ավետարանի հավատքի «Միաբանություն»
եկեղեցիների միության նախագահ, ավագ հովիվ,
վեր., դոկտ. Ռուբիկ Թումանյան
Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների
եկեղեցիների միության նախագահ, ավագ հովիվ,
վեր., դոկտ. Ռաֆայել Գրիգորյան
Համագործակցության քարտուղար`
Հայաստանի Ամբողջաավետարանական եկեղեցու
ավագ հովիվ, վեր., դոկտ. Սամվել Նավոյան - Հայ ավետարանական եկեղեցի
- Շիրակի մարզի Հայ ավետարանական մկրտական եկեղեցի
- Հայ կաթողիկե եկեղեցի
- Հայ մոլոկանները
- Սամցխե-Ջավախքի կաթոլիկ դավանանքին պատկանող հայերը