Religions in Armenia

............... Երկուշաբաթի, 06 Սեպտեմբեր 2010
> Անալիտիկա

Անալիտիկա

Կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում

Էլ.փոստ Տպել

Ստեփան Դանիելյան, Վլադիմիր Վարդանյան, Արթուր Ավթանդիլյան

ISBN 978-92-9235-846-4

osce-colfordemՍույն հետազոտությունը պատրաստել է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնը` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:

Հետազոտության մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն ու եզրակացությունները կարող են չհամընկնել ԵԱՀԿ-ի կամ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետներին:

Պարթևական ավանդույթները Հայաստանում և կաթողիկոսական աթոռի խնդիրը IV դարում*

Էլ.փոստ Տպել

0803Նազենի Ղարիբյան, Ավարտել է Երեւանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի արվեստաբանական բաժինը: Որպես Սիրարփի Տեր Ներսեսեան հիմնադրամի առաջին թոշակառու մեկնել է Փարիզ, ուր շարունակել է մասնագիտացումը Արվեստի եւ Հնագիտության ինստիտուտում (Institut d’art et d’archéologie), Կաթոլիկ ինստիտուտում (Institut catholique) եւ Սորբոնի համալսարանի Բարձրագույն կրթության պրակտիկ դպրոցում (Ecole Pratique des Hautes Etudes): Վերջինի պատմա-բանասիրական բաժնում պաշտպանել է թեկնածուական (1993), ապա  դոկտորական (2005) թեզերը: Դասավանդում է ԵՊՀ արվեստի պատմության ամբիոնում: ԵՊՀ Եգպտագիտության հայկական կենտրոնի փոխտնօրեն` ղեկավարում է համեմատական հետազոտությունները: Արվեստի պատմության մեջ նոր գիտական մեթոդի հեղինակ է, ունի գիտական հայտնագործություններ, որոնցից ամենանշանակալին Հիսուսի Խաչելության ճշգրիտ վայրն է (տես` Wikipedia, Golgotha), երկու մենագրություն: Association Internationale des Etudes Arméniennes-ի լիիրավ անդամ :

Հոգեւո՞ր է, արդյոք, մեր ճգնաժամը

Էլ.փոստ Տպել

0803Հաջի Նազենի Ղարիբյան, Սորբոնի համալսարանի արվեստի պատմության դոկտոր, հրապարակախոս, ԵՊՀ դասախոս

analyticon.org 01.03.2010

Հայ հրապարակախոսի  քննարկման սեղանին պարբերաբար հայտնվում է «հոգեւոր ճգնաժամի» թեման: Եւ պարբերաբար լսվում են կարծիքներ, փոխանակվում մտքեր, ծավալվում վիճաբանություններ, բերվում պատճառներ, հայտնվում եզրակացություններ, վերլուծվում իրավիճակներ, նշվում հաղթահարելու ուղիներ: Բայց թեման շարունակում է մնալ արդիական, իսկ քննարկումների բովանդակությունը՝ անփոփոխ:

Կրոնական անհանդուրժողականությունը Հայաստանում

Էլ.փոստ Տպել

colfordemՄամուլի մոնիտորիգ 2009

Ներածություն

Սույն հետազոտության նպատակն է  ուսումնասիրել կրոնական անհանդուրժողականության, խտրականության եւ թշնամանքի քարոզչության  դրսեւորումները հայկական մամուլում:

 

Ուսումնասիրվել են մամուլի այն նյութերը, որոնք պարունականում են կրոնական անհանդուրժողականություն կամ թշնամանքի կոչեր, կամ նկարագրում են նման դեպքեր: Ուսումնասիրվող մամուլի նյութերը տեղադրված են www.religions.am կայքի  «մամուլի մոնիտորինգ» բաժնում:

Մաղաքիա Արք.Օրմանյանը և 20-րդ դարասկզբի հայ եկեղեցու բարենորոգչական շարժման հիմնահարցը

Էլ.փոստ Տպել

0507Հովհաննես Հովհաննիսյան, Պատմական գիտությունների թեկնածու: 2006թ. ավարտել է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի կրոնի պատմության և տեսության ամբիոնի ասպիրանտուրան: 2007թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայ առաքելական եկեղեցու բարենորոգչական շարժումը 1901-1906 թթ. (կրոնագիտական վերլուծություն)»  թեմայով:  Հեղինակ է ավելի քան 20 գիտական հոդվածների: 2003 -2008թթ.՝ եղել է ԵՊՀ կրոնի պատմության և տեսության ամբիոնի  դասախոս: 2008թ.-ից՝ ԵՊՀ հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի դոցենտ է:

XX դարասկզբին Հայ Առաքելական եկեղեցու ներքին կյանքում նոր թափով սկսեցին գործունեություն ծավալել եկեղեցու բարենորոգությանն ուղղված մի շարք ուղղություններ (հոսանքներ):

Հայ եկեղեցու իշխանական ձգտումները

Էլ.փոստ Տպել

0513Վարդան Ջալոյան

Գաղտնիք չէ, որ Հայաստանի իշխանությունները հիմնականում կողմնորոշված են դեպի էթնիկական արժեքները: Պետական քարոզչության մեջ առանցքային դերակատարում ունեն ցեղասպանության ճանաչումը, Ջավախքի հայության հետ կապված խնդիրները և այլն:

Էթնիկ արժեքներով առաջնորդվող քաղաքականության մեջ մշակութային շահերը գերադասվում են սոցիալական, տնտեսական և նույնիսկ քաղաքական շահերից: Ազգային գործոնը, սակայն, անհնարին է անվերջ շահարկել: Իշխանություններին հարկավոր են նոր գաղափարներ քաղաքական ավտորիտարիզմն արդարացնելու համար:

VIII Դար. Կրոնական փոխակերպումների ավարտը

Էլ.փոստ Տպել

0518Համլետ Դավթյան , 1981-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանը: 1994թ եւ 2000-2001թթ. եղել է «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիրը: Հեղինակ է բազմաթիվ հրապարակախոսական  հոդվածների եւ քննական ուսումնասիրությունների, որոնք տպագրվել են Հայաստանում եւ արտասահմանում: «Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը» գրքի հեղինակ:

Այն, ինչ VII դարում տեղի էր ունենում Արաբիայում, անկասկած, ուշադրության էր արժանանում Բյուզանդիայում, սակայն դժվար է ասել, թե դրանից հետո իրադրությանը համապատասխան քայլեր էին կատարվում:

Թուրքիայում կրոնական ազատությունների մասին հետազոտություն

Էլ.փոստ Տպել

Օթմար Օհրինգ և Գյուզիդե Ջեյհան «Ֆորում 18» միջազգային կազմակերպության 2009թ. դեկտեմբեր ամսվա լրահոսից  (թարգմանություն անգլերենից)

Նախքան ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից 2010թ. մայիսին հրապարակվելիք «Թուրքիայի պարբերական համապարփակ դիտարկումը»` Ֆորում 18-ն արդեն կարծիք էր հայտնել, որ երկրում շարունակում են տեղ գտնել կրոնի կամ դավանանքի ազատությանն առնչվող` մարդու իրավունքների միջազգային ստանդարտների խախտումները:

Միսիոներությունը Թուրքիայում

Էլ.փոստ Տպել

0520Տաթևիկ Խաչիկյան, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժնի մագիստրատուրայի ուսանող

2007թ. ապրիլի 18-ին Մալաթիայի Զիրվե հրատարակչատանն իրականացված գազանային սպանությունները մեծ աղմուկ բարձրացրին, որին անդրադարձավ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մամուլը: Լույս տեսան բազմաթիվ գիտական, վերլուծական հրապարակումներ, որոնք անդրադառնում էին Թուրքիայում միսիոներների գործունեության պատմությանն ու դրա նպատակներին: Եղան ինչպես քննադատական, այնպես էլ պաշտպանական ելույթներ:

Կրոնական զարգացումները XXI դարասկզբին և Հայաստանի իրողությունները

Էլ.փոստ Տպել

0505Հրանուշ Խառատյան, ազգագրագետ

Թվում էր, թե XX դարը Երկիր մոլորակի գոնե մի մասում, հատկապես` քրիստոնեական երկրներում, հանգեցնում է մարդկանց կրոնական զգացմունքների նվազման: Իրականում, կարծում եմ` կարող ենք խոսել կրոնական ինստիտուտների ու մարդկանց կրոնական զգացմունքների ձևափոխումների մասին, որոնք, իրենց հերթին` պայմանավորված են պետությունների ու կրոնական ինստիտուտների գործունեության նոր ձևաչափերով:

«Հին ցավը՝» որպես Հայ առաքելական եկեղեցու հիմնախնդիր

Էլ.փոստ Տպել

0507Հովհաննես Հովհաննիսյան,Պատմական գիտությունների թեկնածու: 2006թ. ավարտել է ԵՊՀ կրոնի պատմության եւ տեսության ամբիոնի ասպիրանտուրան: 2007-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայ առաքելական եկեղեցու բարենորոգչական շարժումը 1901-1906 թթ. (կրոնագիտական վերլուծություն)» թեմայով: Հեղինակ է ավելի քան 20 գիտական հոդվածների: 2003 թ. աշխատում է ԵՊՀ կրոնի պատմության եւ տեսության ամբիոնում որպես դասախոս:

Հայ առաքելական եկեղեցու կյանքում հոգևորականության դերի արժեքային վերլուծությունն ինչպես տեսական, այնպես էլ պատմական տեսանկյունից հետազոտական հսկայական դաշտ է, որն այսօր էլ չի կորցրել իր արդիականությունը: Քննարկվող հիմնահարցն առավել սրությամբ ներկայացավ հատկապես 20-րդ դարասկզբին, երբ միմյանց հակադրվեցին պահպանողական և ժամանակաշրջանի ազատական հոսանքների տեսակետները:

Անհանդուրժողականությունը և ներքին համերաշխության ձեռքբերման խնդիրը հայաստանյան հասարակության մեջ

Էլ.փոստ Տպել

0512Մանվել Սարգսյան, քաղաքագետ

Հայաստանի տարածքում 1991 թվականին անկախ սահմանադրական պետության առաջացումն ինքնին պետք է կարգուկանոն հաստատեր պետության, Եկեղեցու և հայկական սփյուռքի փոխհարաբերություններում: Հայաստանի Սահմանադրության նորմերը պահանջում են Եկեղեցու տարանջատումը պետությունից, ինչպես նաև՝ սահմանում Հայաստանի քաղաքացու կարգավիճակը: Թվում էր, թե միջազգային-իրավական փիլիսոփայության այդ երկու տեսանկյունը հայ ժողովրդի ներսում առկա փոխհարաբերությունների ոլորտում չկարգավորված հարցեր չպետք է թողնեին:

Քրիստոնեության սոցիալական ուսմունքը

Էլ.փոստ Տպել

0513Վարդան Ջալոյան, Մշակութաբան, Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոն

Ներածություն

Հայաստանը, ինչպես հետկոմունիստական մյուս երկրներից շատերը, փորձում են վերաիմաստավորել անցյալը եւ որոնել զարգացման ուղիներ: Այս գործում կարեւոր գործոն է սկսում դառնալ կրոնը:

Եկեղեցական ժողովների թվացյալ ինքնուրույնության հարցի շուրջը

Էլ.փոստ Տպել

0518Համլետ Դավթյան, պատմաբան, հրապարակախոս

Պատմական անառարկելի ճշմարտություն է, որ Հայաստանյայց եկեղեցին ունեցել է եւ քաղկեդոնական, եւ հակաքաղկեդոնական էջեր: Սակայն, որոշակի նկատառումներից ելնելով, այսօր էլ ընդունված է նրա պատմությունը գրեթե ամբողջովին ներկայացնել որպես քաղկեդոնականության կամ քրիստոնեական այլաբնույթ ուսմունքների դեմ տարված բազմադարյա պայքարի ուղի: Կարծրացած տեսակետ կա նաեւ, թե եկեղեցական այն բոլոր ժողովները, որոնք մեծ կամ փոքր ընդմիջումներով շուրջ երկուսուկես դար շարունակ (VI-VIII դդ.) գումարվել են Հայաստանում, տեղի են ունեցել քաղաքական եւ կրոնական անկախության համար Բյուզանդական կայսրության ու բյուզանդական եկեղեցու հետ մղած գոտեմարտերը ոգեշնչելու եւ ուղղորդելու նպատակով:

Եկեղեցաշինությունը որպես իշխանության զորեղության հայելի

Էլ.փոստ Տպել

0512Մանվել Սարգսյան, քաղաքագետ, ճարտարապետության պատմագետ

Աշխարհի ժողովուրդների քաղաքական պատմության մեջ հոգևոր իշխանության ինստիտուտների դերը բավականին լավ է ուսումնասիրված: Միապետությունների գոյության և XVIII դարում սահմանադրական պետությունների առաջացման ժամանակաշրջաններում Եկեղեցու ինստիտուտի սկզբունքորեն տարբեր գործառույթները նույնպես միանգամայն թափանցիկ են: Հետազոտական այսպիսի իրադրությունը թույլ է տալիս արժանահավատության բավարար աստիճանով վերլուծության ենթարկել նաև հայ ժողովրդի քաղաքական պատմությունը և, մասնավորապես` Հայ առաքելական եկեղեցու ուրույն դերն այդ պատմության մեջ:

Չինաստանը, ույգուրներն ու մենք

Էլ.փոստ Տպել

0507Հովհաննես Հովհաննիսյան, www.prm.am 2009-07-15

Երբ Վարդան Պետրոսյանը իր ներկայացումներից մեկի ժամանակ խոսում էր Հայաստանի պետական քաղաքականությունը դեպի Չինաստան կողմնորոշելու մասին կամ էլ չինացիների բազմանալու եղանակը համեմատում հայկականի հետ, բոլորին դա հերթական հումորն էր թվում ու որևէ մեկի մտքով չէր անցնում լուրջ նայել այդ հարցերին:

Իհարկե, դերասանի խոսքերը հենց հումորի ոլոտից էին, սակայն ամեն մի հումոր ծնվում է իրականության աբստրակցիայից կամ հիմնվում այդ իրականության օտարման վրա կամ էլ փորձում ցույց տալ այն կողմերը ինչը հնարավոր չէ ցույց տալ ռեալիստական եղանակներով:

Մեռնող Սփյուռքի ուրվականը

Էլ.փոստ Տպել

0507Հովհաննես Հովհաննիսյան , www.prm.am, 2009-08-30

Վերջին շրջանի իմ ուղևորությունների ժամանակ նորից ստիպված եղա պատասխանել կամ էլ խելամիտ պատասխաններ գտնել ինձ համար ոչ այնքան հաճելի հարցին. ինչի հաշվին է ապրում Հայաստանի բնակչությունը կամ էլ ինչ է արտադրում ձեր երկիրը արտահանման իմաստով: Հիմա նույն հարցը ցանկանում եմ ուղղել ձեզ և իսկապես հետաքրքիր է թե դուք ինչպես դուրս կգաք այդ իրավիճակից:

VII դար. Հայաստանը քաղկեդոնական հավատքի երկիր

Էլ.փոստ Տպել

0518Համլետ Դավթյան, Պատմաբան, հրապարակախոս 1981-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանը: 1994թ եւ 2000-2001թթ. եղել է ,Երկիրե օրաթերթի գլխավոր խմբագիրը:
Հեղինակ է բազմաթիվ հրապարակախոսական հոդվածների եւ քննական ուսումնասիրությունների, որոնք տպագրվել են Հայաստանում եւ արտասահմանում: ,Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմըե գրքի հեղինակ:

Մեզ անծանոթ Հայոց պատմություն

Դվինի 607-608թթ. ժողովների նշանակությունը, հատկապես այդ ընթացքում Սուրբ Թադեի աթոռ հիմնելու մասին արված հայտարարության արժեքը որակելու համար թերևս տեղին կլինի մի փոքր հետ գնալ և ընդհանուր գծերով ներկայացնել երկրի վրա աստվածային իշխանության հաստատումը հանդիսացող քրիստոնեական եկեղեցու գլխավոր խորհրդանիշերից մեկի` նվիրապետական առաքելահիմն աթոռների բնութագիրը, նրանց ունեցած դերն ու նշանակությունը:

Փոքրամասնությունների իրավական պաշտպանվածությունը Թուրքիայի Հանրապետությունում

Էլ.փոստ Տպել

0521Տաթևիկ Խաչիկյան, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժնի մագիստրատուրայի ուսանող

Այսօր եվրաինտեգրման ճանապարհին Թուրքիայի կարևոր խնդիրներից մեկը կրոնական և ազգային փոքրամասնությունների հարցն է: Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից ի վեր մեկը մյուսին հաջորդած վարչակարգերի մոտեցումներն այս խնդրին էական փոփոխություններ չեն կրել: Այսօր թուրքական պետության համար առավել մեծ վտանգ են ներկայացնում օտարերկրացի միսիոներները: Ներկայումս այս խնդիրը տարբեր լրատվամիջոցների, վերլուծական կենտրոնների ու ակադեմիական շրջանակների ուշադրության կենտրոնում է և ուսումնասիրվում է պետական մակարդակով:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունների վերջին շրջանի հարաբերությունների վերլ

Էլ.փոստ Տպել

0507Հովհաննես Հովհաննիսյան, Պատմական գիտությունների թեկնածու: 2006թ. ավարտել է ԵՊՀ կրոնի պատմության եւ տեսության ամբիոնի ասպիրանտուրան: 2007-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն ,Հայ առաքելական եկեղեցու բարենորոգչական շարժումը 1901-1906 թթ. (կրոնագիտական վերլուծություն)ե թեմայով: Հեղինակ է ավելի քան 20 գիտական հոդվածների: 2003 թ. աշխատում է ԵՊՀ կրոնի պատմության եւ տեսության ամբիոնում որպես դասախոս:

Այս հետազոտության նպատակն է վերլուծել Էջմիածնի Մայր Աթոռի և Անթիլիասի Կիլիկյան աթոռի վերջին տարիների հարաբերություններում առկա վիճակն ու հետագա փոխհարաբերությունների հնարավոր զարգացումները(1): Երկու Աթոռների հարաբերությունների ողջ սպեկտրն առավել լավ պատկերացնելու համար վերլուծությունն սկսել ենք փոքր պատմական էքսկուրսով, որպեսզի առավել հասկանալի լինեն տեղի ունեցած երևույթների խորքային պատճառներն ու ռացիոնալ լուծումների հնարավորությունը:

Էջ 1 ից 3