Religions in Armenia

............... Կիրակի, 05 Սեպտեմբեր 2010
> Մամուլի տեսություն > Մամուլի տեսություն > Հայազգի երաժիշտը Ախթամարի Ս. Խաչի վերաբացման օրը Վանում համերգով է հանդես

Հայազգի երաժիշտը Ախթամարի Ս. Խաչի վերաբացման օրը Վանում համերգով է հանդես

news.am 30.07.2010

Ստամբուլում ծնված հայտնի դաշնակահար Շահան Արծրունին Ախթամարի Ս. Խաչի վերաբացման օրը Վանում համերգով է հանդես գալու:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, թե հայազգի Շահան Արծրունին նախորդ ամիսներին Նյու Յորքում գտնվող Թուրքիայի հյուպատոսության հետ բանակցություններ է վարում` սեպտեմբերի 19-ին Վանում համերգով հանդես գալու համար:
Թուրքիայի ԱԳՆ-ն այս կապակցությամբ խորհրդակցել է Վանի նահանգապետարանի եւ «Վանի 100-րդ տարի» համալսարանի հետ, որոնք նույնպես աջակցություն են հայտնել հիշյալ մտահղացմանը: Թուրքիայի ԱԳՆ-ն, միեւնույն ժամանակ, համերգի կազմակերպման հարցում համագործակցում է Պոլսո Հայոց պատրիարքարանի հետ:
Նշենք, որ սեպտեմբերի 19-ի մոտենալուն պես Թուրքիան ավելացնում է իր կողմից այսպես ասած «ժեստերը» Հայաստանի նկատմամբ` օգտագործելով Ախթամարի խաղաքարտը: