Religions in Armenia

............... Երկուշաբաթի, 06 Սեպտեմբեր 2010
> Մամուլի տեսություն > Մամուլի տեսություն > Ոսկան արք. Գալփակյանը պարգեւատրվեց «Մարշալ Բաղրամյան» մեդալով

Ոսկան արք. Գալփակյանը պարգեւատրվեց «Մարշալ Բաղրամյան» մեդալով

azg.am 28.07.2010 Աթենք, «Հայաստան լրատու»,

Հունաստանում եւ Կիպրոսում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ գնդապետ Սամվել Ռամազյանի տարածած հաղորդագրությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանագրով, ՀՀ զինված ուժերին մատուցած ծառայությունների, ինչպես նաեւ Հունաստանի ռազմաուսումնական հաստատություններում հայ կուրսանտների ուսումնառությանը մշտական աջակցության ցուցաբերման համար ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգեւատրվել է Տ. Ոսկան արք. Գալփակյանը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ սրբազանը, «Հայոց բանակի կազմավորման առաջին իսկ օրերից հանդես է եկել զանազան հայրենասիրական նախաձեռնություններով` այդ կերպ իր անձնական լուման ներդրել հայրենիքի պաշտպանունակության ամրապնդման գործում»: