Religions in Armenia

............... Երկուշաբաթի, 06 Սեպտեմբեր 2010
> Օրենքներ եւ մեկնաբանություններ > ՀՀ օրենքներ > ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԿՐՈՆԻ ԳՈՐԾԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԿՐՈՆԻ ԳՈՐԾԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համարը N 204 Տեսակը Մայր

Տիպը Որոշում Կարգավիճակը Գործում է

Սկզբնաղբյուրը ՀՀՊՏ 01.04.02./11(186) Հոդ.204 Ընդունման վայրը Երևան

Ընդունող մարմինը ՀՀ կառավարություն Ընդունման ամսաթիվը 06.03.2002

Ստորագրող մարմինը ՀՀ Վարչապետ Ստորագրման ամսաթիվը 06.03.2002

Վավերացնող մարմինը ՀՀ Նախագահ Վավերացման ամսաթիվը 06.03.2002

Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 06.03.2002 Ուժը կորցնելու ամսաթիվը  

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԿՐՈՆԻ ԳՈՐԾԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

6 մարտի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 մարտի 2002 թվականի N 204

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԿՐՈՆԻ ԳՈՐԾԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունում պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման, ինչպես նաև «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհուրդը: 

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել խորհրդի լուծարման գործընթացը:

3. Լուծարվող՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդին վերապահված գործառույթները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ այլ իրավական ակտերում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 6-ից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան