Ռազմիկ Սահակյան, Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի փիլիսոփայության եւ սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ: 1982թ պաշտպանել է թեկնածույական ատենախոսություն «Ստեփանոս Նազարյանցի ազատախոհական եւ հակակղերական հայացքները» թեմայով:
XIX դարն առանձնահատուկ տեղ է գրավում հայ ազատախոհական մտքի պատմության մեջ` ժառանգելով XVIII դարի Եվրոպական լուսավորության ոգին՝ գիտության ջատագովություն, կրթության և դաստիարակության աշխարհիկ համակարգ, հակակրոնական ու հակաեկեղեցական ուղղվածություն: Հայ երիտասարդները, ովքեր այս ոգով էին դաստիարակվել ու կրթություն ստացել եվրոպական երկրներում, ձգտում էին գաղափարական միջոցներով հիմնավորել Հայաստանում տնտեսական և սոցիալական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը: «Լինելով եվրոպական ազատախոհության և ազատամտության ջատագովներ, այդ ոգով ծավալելով տեսական-հրապարախոսական փիլիսոփայական գործունեություն` նրանք հայ իրականության մեջ ձևավորում են բոլորովին նոր վերաբերմունք կրոնի և եկեղեցու նկատմամբ» :
XIX դարի հայ լուսավորական միտքը պարգևեց առաջավոր մտածողների մի համաստեղություն` Մ.Նալբանդյան, Ստ.Ոսկան, Ստ.Պալասանյան, Գ.Կոստանդյան, Մ.Մամուրյան, Րաֆֆի, Ե.Տեմիրճիպաշյան և այլք: Նրանց շարքում է նաև` մեծ լուսավորիչ, ազատախոհ մտածող Ստեփանոս Նազարյանցը (1812-1879):
Հայ ժողովրդի հոգևոր մշակույթի պատմությամբ զբաղվող գիտնականների համար մեկ անգամ չէ, որ Ստ.Նազարյանցի հարուստ և բազմակողմանի գիտական ժառանգությունն ուսումնասիրության առարկա է դարձել: Հրապարակախոս, լուսավորիչ, փիլիսոփա, մանկավարժ, արևելագետ, գրականագետ-պատմաբան Ստ.Նազարյանցի մասին հիմնարար ուսումնասիրություններ են կատարվում, աշխատություններ են գրել Ս.Շահազիզը, Լեոն, Ա.Հովհաննիսյանը, Մ.Մխիթարյանը, Ռ.Կարապետյանը, Ռ.Նանումյանը, Ա.Սարգսյանը : Չնայած նրանց ուսումնասիրություններն իրենց բնույթով և ուղղվածությամբ տարբեր են, սակայն այդ բոլորում էլ կարմիր թելի նման անցնում է այն գաղափարը, որ Ստ.Նազարյանցը մեծ դեր է խաղացել XIX դարի 40-70 թվականներին հայ ժողովրդի լուսավորության գործում: Ստ.Նազարյանցը քաջատեղյակ էր իր ժամանակի առաջավոր մտածողներ Ռուսսոյի, Կոնդորսեի, Հեգելի և այլոց հասարակագիտական հայացքներին ու հասարակական առաջադիմության գնահատման հարցում համախոհ էր նրանց: Նա համարում էր, թե` հայկական կյանքը պետք է վերակառուցել, լուսավորել եվրոպական և ռուս առաջավոր ժողովուրդների օրինակով: Եվրոպական ազգերի հետ համեմատելով` Ստ.Նազարյանցը ցավով է նկատում, որ հայ ժողովուրդը, կարծես` դուրս է մնացել զարգացման ընդհանուր գործընթացից ու խրվել ասիական անշարժության մեջ: Վերհանելով այն գործոնները, որոնք խոչընդոտում են ազգի առաջադիմությունը, Ստ.Նազարյանցը` որպես ճշմարիտ լուսավորական մտածող, այդ գործոններից մեկն է համարում կրոնը, կրոնական մտածողությունն ու այն ամենը, ինչը կապվում է կրոնի հետ: Այս հանգամանքով է պայմանավորված կրոնի նազարյանական քննադատությունը: Այդ քննադատությունն իր վրա է կրում այն ժամանակների կնիքը: Բայց իրավացի է նաև այն, որ Ստ.Նազարյանցի բարձրացրած որոշ հարցեր (կրոնի և ազգի փոխհարաբերության, հայոց պատմության և մշակույթի մեջ եկեղեցու խաղացած դերի, կրոնական հանդուրժողականության, խղճի ազատության և այլն) ուժի մեջ են նաև այսօր: Սույն հոդվածում ներկայացվում են Ստ.Նազարյանցի հայացքները խղճի ազատության և կրոնական հանդուրժողականության մասին:
Հայ եկեղեցին և իր հոգևոր հայրերը դարեր շարունակ պաշտպանել են կրոնի և ազգի նույնացման տեսակետը, որը մերժեցին XIX դարի հայ առաջավոր մտածողները, հատկապես` հայ հասարակական-քաղաքական մտքի ազգային-ժողովրդավարական թևի ներկայացուցիչները: Ստ.Նազարյանցը հանդես եկավ խղճի ազատության և դրա մասնավոր դեպքի` դավանանքի ազատության ու հանդուրժողականության պահանջներով: Խղճի ու մտքի ազատության պահանջը Ստ.Նազարյանցը շոշափել է ինչպես վաղ շրջանի, այնպես էլ` հետագայի իր աշխատություններում:
«Վարդապետարան կրոնի» գրքույկում նա գրում է. «Ամենայն ազգ ունի յուր հատուկ հավատը, յուր հատուկ կրոնը և ամեն մինի համար յուր սեփականը սիրելի և թանկագին է: Ամեն մարդու համար յուր հավատը ճանապարհ է՝ այս երկրի վերա երջանիկ լինելու, և երկնքումն՝ երանություն գտնելու: Սորան նայելով՝ պարտական է քրիստոնյան պատվիլ և հարգիլ յուր ընկերի կրոնական հավատը, թե՛ նորան մասնակից լիներ, և թե՛ ոչ... Օտարի հավատը երկմիտ խոսքերով չխախտեր, յուր եղբորների կրոնական արարողությունների վերա՝ թեև լինին իսկապես հիմարական՝ ծաղր չառներ և նոցա հավատը կրոնական բաների մասին չբռնադատեր» : Այս գրքույկում արծարծած լուսավորական գաղափարների պատճառով Ստ.Նազարյանցը մեղադրվեց լյութերականության մեջ ու սկսեց հալածվել: Սակայն, այդ մեղադրանքն ու հալածանքներն անտեսելով` նա շարունակեց պայքարել հանուն կրոնական հանդուրժողականության. թե՛ ուղղակի՝ հրապարակախոսի անմիջականությամբ պաշտպանության տակ առնելով խղճի ազատության գաղափարը, թե՛ անուղղակի՝ իր հայացքներին արձագանքող թարգմանական գեղարվեստական և բնագիտական բնույթի նյութերի հրապարակման միջոցով:
Խղճի ազատության գաղափարի պաշտպանության ու կրոնական անհանդուրժողականության քննադատության վառ ապացույց է նաև` 1860թ. «Հյուսիսափայլում» տպագրված «Մենդելսոն, Լավատեր, Լեսինգ» հոդվածի հավելվածը (գնահատելի է, որ «Կրոն և հասարակություն» հանդեսի 1-ին համարում տպագրվել է Ստ.Նազարյանցի այս հոդվածը): Այստեղ Ստ.Նազարյանցը վերլուծում է Կոստանդնուպոլսում տեղի ունեցած այն տխուր միջադեպը, երբ լուսավորչական հայերը չէին համաձայնում, որ «ի պրոտեստանտացած հայի» թաղեին իրենց գերեզմանատանը: Ստիպված միջամտում են զինվորները, և միջադեպն արյունահեղ վախճան է ունենում: Ստ.Նազարյանցի կարծիքով` հայոց եկեղեցին միշտ լայնասիրտ և վեհանձն էր այլածես և այլազգի քրիստոնյաների հանդեպ, և նա նույնիսկ փաստեր է ներկայացնում` բազում հայկական գերեզմանատներում այլազգիների ու այլադավանների թաղվելու մասին: Եվ` «եթե մեր սիրելի եղբարքը դեռևս անփրկելի կորած չէին ֆանատիկոսության ուտող մաշող թույնից,– գրում է նա,– եթե մեր պոլսեցի հայրենակիցների մեջ կա դեռևս բանական մտածողության և դատողության տեղիք» , ապա նրանք պետք է ունկնդրեն «Հյուսիսափայլին», քանի որ չի կարելի հալածել այն քրիստոնյաներին, ովքեր այլ ձևով են հավատում:
Խնդիրն այն է, որ մինչև XIX դարը կաթոլիկությունն արդեն թափանցել էր Հայաստան, իսկ մինչև XIX դարի 30-ական թվականները՝ բողոքականները: Մինչդեռ եկեղեցին, մտավորականության և ժողովրդի մեծամասնությունն «ազգայնության հիմնական հատկանիշ են համարում նախնիների դավանած և իրենց ժառանգություն թողած քրիստոնեության հայ եկեղեցու տարատեսակը... Ազգը պառակտվում է կրոնական հատկանիշով» : Ստ.Նազարյանցը համարում է, թե` լուսավորչական հայը չպետք է հալածի այլադավան հային, և քննադատում է բոլոր նրանց, ովքեր դավանական տարբերությունների պատճառով հալածում են իրենց «քրիստոնյա եղբորը»: «Մեր լուսավորական քրիստանյան,– գրում է Ստ.Նազարյանցը,– դառնալով պրոտեստանտացած քրիստոնյա, այնուամենայնիվ, մնում է մեր եղբայրը` թե՛ ազգաբար և թե՛ քրիստոնեաբար. ազգաբար, ըստ որում` հայկական արյունը չի փոխվում երակների մեջ` դառնալով այլ եկեղեցու անդամ. քրիստոնեաբար, ըստ որում` Քրիստոս պատկանում է պրոտեստանտին, և հային, որչափ ևս տարբեր լինեին նոցա աստվածապաշտության կարգերը» : Ինչպես տեսնում ենք, խղճի ազատության իր պահանջը Սուրբ գրքով հիմնավորելով հանդերձ` Ստ.Նազարյանցն ավելի հեռու է գնում` միանգամայն կոնկրետ դնելով դավանանքի ազատության հարցն ու քննադատելով կրոնական անհանդուրժողականությունը: Նա, մասնավորապես` գրում է. «Ի՞նչ իշխանություն ունի մի քրիստոնյա մի քրիստոնեի խղճի ազատության վերայ. մարդը, այո՛, իբրև քաղաքացի` պարտավոր է այս և այն աշխարհական օրենքին այս և այն թագավորութեան մէջ, ուր ունի նա յուր օթևանը: Բայց կրոնական բաների մեջ նա գործ ունի յուր խղճի և յուր Աստծոյ հետ. նա պատասխանատու չէ ոչ ոքի յուր ընկերներից, և ոչ ոք դրանից իշխանություն չունի հրամայել նորա խղճին կամ հալածել ու թշնամանալ նորան, որովհետև կցորդ չէ մեր մասնավոր հավատական կարծիքներին» :
Իրենց կրոնական պատկանելությամբ հայերը կարող են տարբեր լինել, և սխալ է մտածել, թե` «այլադավան քրիստոնյա հայը արդեն հոգով ու սրտով կտրված է ազգից, պիղծ է նա, որովհետև կաթոլիկ է կամ պրոտեստանտ» : Ըստ Ստ.Նազարյանցի` ինչպիսի դավանություն էլ պատկանելիս լինեն հայերը` «մնում են միշտ արենակից եղբայրք, մի ազգի որդիք, մի լեզվի կցորդ, մի ազգային պատմութեան... ժառանգներ»: Ստ.Նազարյանցը, ազգի և կրոնի «ջոկ-ջոկ» լինելու խնդիրն առաջադրելով` սկիզբ դրեց այն մեծ բանավեճին, որն իր տարբեր դրսևորումներով շարունակվում է նաև մեր օրերում : Որպես օրինակ գերմանական ռեֆորմացիան վկայակոչելով` Ստ.Նազարյանցը նշում է, որ կաթոլիկությունը և բողոքականությունը Գերմանիայում չեն խանգարում գերմանացիների «հայրենասիրությանը, նոցա ազգային առաջադիմությանը, նոցա քաղաքական միաբանությանը, նոցա մատենագրության բարգավաճանքին» : Իր լուսավորական հավատամքին հարազատ մնալով` Ստ.Նազարյանցը հայերին կոչ է անում հրաժարվել կրոնական անհանդուրժողականությունից, եղբայրաբար բուժել ազգի վերքերը, որովհետև ազգը պատկանում է և՛ լուսավորչականին, և՛ կաթոլիկին, և՛ բողոքականին: Նա համարում էր, թե` նրանք երեքն էլ իրենց դրոշի վրա պետք է արձանագրեն երեք բառ` «որպես նոցա կյանքի թանկագին առածք, որպես նոցա աչքի բիբք. եղբայրասիրություն, հայրենասիրություն, միաբան անձնազոհություն հասարակաց հայրենիքի համար□» : 1860թ. «Հյուսիսափայլի» 11-րդ համարում պաշտպանելով կրոնական հանդուժողականության ու խղճի ազատության գաղափարը` Ստ.Նազարյանցը թարգմանաբար հրատարակում է Բերնարդեն դը Սեն Պիերի «Սուրատի ղահվետունը» պատմվածքը` քննադատելով հերոսներից յուրաքանչյուրի այն պնդումը, թե` «միակ ճշմարիտ կրոնը գտնվում է միայն իր հայրենի աշխարհում» :
«Հյուսիսափայլի» 1860թ. 10, 11-րդ համարներում լույս տեսած նյութերում արտահայտված առաջադիմական գաղափարների պատճառով` Ստ.Նազարյանցի դեմ ուղղված հալածանքները, հերյուրանքներն ու մեղադրանքներն ավելի սաստկացան: Սակայն կղերական հոսանքի ներկայացուցիչների այդ մեղադրանքներից հետո Ստ.Նազարյանցը ոչ միայն չնահանջեց իր լուսավորական հայացքներից ու սկզբունքներից, այլև` «Հյուսիսափայլի» 1860թ. 12-րդ համարում նրանց երեսին շպրտեց. «Ավետարանի սուրբ գրվածքն իսկ, առանց ձգելու քննության բովի մեջ, չեն ընդունելու ազգերը» : Հետևաբար` նա երբեք չէր կարող ներողամիտ լինել այն հոգևորականների նկատմամբ, ովքեր «դիվային նախանձով վառված` աշխատում են անգործ կացուցանել աշխարհական հեղինակների գրվածքը» :
Խղճի ազատության գաղափարի պաշտպանությամբ հանդես եկող Ստ.Նազարյանցը քննադատում էր նաև ռուս ուղղափառ եկեղեցու այն քաղաքականությունը, որով վերջինս փորձում էր տարբեր միջոցներով հայ եկեղեցին ձուլել իր հետ: Այդ մասին իր բացասական վերաբերմունքը նա հայտնել է Խ.Լազարյանին գրած նամակում: Այդտեղ Ստ.Նազարյանցը ցարիզմի գաղութային քաղաքականության արտահայտություններից մեկն էլ համարում է այն, որ ռուս ուղղափառ եկեղեցին ձգտում է ենթարկել իրեն կամ ձուլել իր հետ այլադավան բոլոր քրիստոնյաներին: Ոչ ռուս ժողովուրդների, մասնավորապես` հայության լեզուն և կրոնը փոխելով` ցարիզմը ձգտում էր դրանով իսկ ռուսացնել նրանց: Հայ ժողովրդի նկատմամբ ցարիզմի վարած նման քաղաքականության դրսևորումներից է Քիոսի միտրոպոլիտ Գրիգորի «Христианское чтение» ամսագրում 1868թ. լույս տեսած հոդվածը, որտեղ հոդվածագիրը հայ եկեղեցուն առաջարկում է վերանայել դավանաբանական բնույթի մի շարք առանցքային հարցեր, որոնցով այս եկեղեցին տարբերվում է ուղղափառությունից: Ստ.Նազարյանցը համարում էր, թե` այդ փոփոխությունները «կարող են մեր ժողովրդի մեջ միայն առիթ տալ տխուր և կործանարար գժտությունների» :
Ստ.Նազարյանցը խղճի ու մտքի ազատության հարցերը «Հյուսիսափայլում» քննադատել է նաև Շամախուց ստացված մի նամակի կապակցությամբ: Նամակագիրները բողոքել էին, թե` Շամախում Մովսես վարդապետը, իրենց խղճի ու մտքի վրա բռնանալով` արգելել է առանձին խմբով զբաղվել Սուրբ գրքի ընթերցանությամբ` դրա մեջ հերձվածություն տեսնելով: Հայ հոգևորականի այս անհանդուրժողականությունը քննադատելով` Ստ.Նազարյանցը բացականչում է. «Օ՜հ, ի՜նչ տեղ է հասել մեր թշվառությունը` հոգևորականների վայրենաբարո տգիտությամբ և անամոթությամբ» :
Ստ.Նազարյանցն ազատությունն ու արդարությունը ճնշելու մեջ մեղադրում էր նաև կղերական հոսանքի ներկայացուցիչներին, ում նա անվանում էր «հայկական եզվիտներ»: Հայ լուսավորչի կարծիքով` սրանք «պատրաստ են աղավաղել ամենայն բարոյական հիմունք մարդկային կյանքի, պղտորել և մռայլել ամենայն ճշմարտություն, միայն թե` կարողանային հասնել յուրյանց նպատակին, որ է իշխանություն և հրաման ազատ հոգիների վերա» : Նա համարում էր, թե` ազգային գիտակցությունն ու խիղճն առաջացել են, երբ սկսվեց կործանվել Հռոմի պապի իշխանությունը: Սակայն, ինչպես ցույց է տալիս եվրոպական պետությունների օրինակը` գիտության և լուսավորության բացակայության դեպքում անհնար է մտածել ազգային ազատության մասին: Նրա կարծիքով` հավատի ազատությունն անպայման պահանջում է բոլոր դավանանքների հավասարություն: Դավանանքի ազատությունը Ստ. Նազարյանցը չի ըմբռնում նեղ իմաստով, այլ` համարում է, թե` «հավատի ազատության անհրաժարելի հետևություն է մտածության ազատությունը» : Ուստի խղճի ու մտքի ազատություն հաստատել ցանկանալով` հայ լուսավորիչը ցույց էր տալիս այդ սահմանափակումների (որոնցից էր նաև` մամուլի ազատության ճնշումը) քաղաքական ու բարոյական վնասները: Նրա խոր համոզմամբ` խելացի պետական կարգում պետք է մամուլի ազատություն լինի: Ճիշտ է` Ստ.Նազարյանցը պետությունը դիտում էր որպես խղճի ու մտքի ազատության մարմնացում, բայց և այնպես` նա պետությանն ու եկեղեցուն իրավունք չէր վերապահում պարտադրելու իրենց բարոյականությունը, քանզի` «թագավորությունը չէ ամենակարողը. միտքը դրած է նորանից դուրս, և մտածողությունը դրած է նորանից վեր. միտքը որպես հասարակաց կարծիք առաջնորդում է և իշխում է նորան. միտքը որպես գիտություն նվաճվել չի կարող նորա իշխանության տակ: Այլև օրեցօր կերպարանվող հասարակաց կարծիքը, այսինքն` օրախոսական տպագրությունը պիտո է ունենա համարձակություն ծեծելու և աճելու, որչափու հասակ առնի իբրև մի ամուր տունկ» : Ստ.Նազարյանցի կարծիքով` եթե պետությունը ցանկանում է լինել բարոյականության պաշտպան, ապա պետք է ոչ թե պայքարի մտքի դեմ, այլ` հիմնվի մտքի վրա, քանզի` «տպագրությունը երբեք վտանգավոր չէ... Տպագրությունը սխալվում է, բայց չէ մեղանչում, նա չէ գործում հանցանք... այդ սխալը կարելի է հերքել, բայց ո՛չ պատժել» : Հայ լուսավորիչը համարում է, թե` այն պետությունը, որը վախենում է ժողովրդի լուսավորությունից, գիտության տարածումից ու առաջադիմությունից և այդ ամենն ավելորդ համարում` «հիմնվում է ահ ու դողի, բայց ո՛չ սիրո և խոստովանության վերա, և այդպես ինքը դատապարտում է յուր անձն արժանի կործանման» :
Ստ.Նազարյանցը գրաքննության առաջացումը կապակցում է կրոնի հետ: «Եթե քննենք ցենզուրայի առաջագայությունը պատմաբանաբար,– գրում է նա,– դա՛ է հռոմեական պապերի եկեղեցական իշխանության գյուտը. դա առաջին անգամ ներս բերվեցավ ընդդեմ ռեֆորմատորական շարժողությունների եկեղեցու մեջ և եկեղեցուց դուրս: Հռոմի պապերից անցավ դա իշխանների ձեռքը, որ դորան յուրյանց ժառանգած եկեղեցական մեծավորության ցուցակի մեջ գտել էին, որ այս զենքով սկսան նոքա այնուհետև առաջ տանել հին վկայություններ դարանագործ, բայց անօգուտ պատերազմն ընդդեմ ազատ մտածողության և գիտության» :
Քննադատելով հանդերձ` Ստ. Նազարյանցը գիտակցում էր, որ կրոնը, եկեղեցին ու իր սպասավորներն իրենց իշխանությունն առանց պայքարի չեն զիջի: «Հյուսիսափայլի» հրատարակողը հանուն ազատ մտածողության «հանդեպ է գնալու մի փոթորկի, տեսանենք` խավա՞րը կհաղթի լուսին, թե՞ լուսը` խավարին, միայն թե` մեր ազգի մարդիկը ունենային այնքան բարոյականություն և ազնիվ պատվասիրություն (moralite’ et une noble ambition), որ չկամեին պատերազմել իմ հետ բռնակալության ճանապարհով, այլ` պատվավոր զենքով, բայց պապականք ու ասիացիք այս գործի մեջ միապես սովոր են ընթանալ, ուր պակաս է պատվավոր զենքը, որ միայն տեղիք ու հանդես ուներ լիտերատուրայի մեջ, այնտեղ կամին գործ դնել մի կոպիտ բռնակալության (un despotisme brutale)... պատերազմել պիտոյ է, և միաբանությամբ, այնուհետև հաղթությունը կլինի ձեր և մեր բաժինը» :
Հայ լուսավորիչը նկատի ուներ ոչ միայն կաթոլիկական ինկվիզիցիան (հավատաքննությունը), այլև` Էջմիածնի Սինոդն ու ցարական գրաքննությունը, երբ գրում էր. «Այրելը չէ պատասխանել...: Պատժելով կարելի չէ բնաջինջ առնել մի գաղափար. մտածողի վրա պատիժ դնելը ցուցանում է միայն հերքողության դժվարությունը» :
Ստ.Նազարյանցը համարում է, թե` պետությունը պետք է հիմնվի մտքի և գիտութ¬յան վրա` դրանց ազատ գործունեության ասպարեզ տրամադրելով, քանզի շատ բան ունի դրանցից սովորելու: Պետության նկատմամբ կրոնը մասնավոր գործ համարելով` նա առաջարկում էր եկեղեցին անջատել պետությունից, դպրոցն էլ` եկեղեցուց, և լայն ճանապարհ տրամադրել գիտության ու լուսավորության գործին :
Ստ.Նազարյանցը հանդես էր գալիս խղճի ու մտքի ազատությամ ըմբռնման հայեցակետից: Ի՛նչ խոսք` նման տեսակետը հայ իրականության մեջ ժամանակին առաջադիմական նշանակություն ուներ` մանավանդ, որ հայ լուսավորիչը հույս ուներ դրանով պահպանել հայ ժողովրի ազգային ինքնությունը: Դա, ըստ նրա` հնարավոր էր ապահովել գիտության ու լուսավորության տարածման միջոցով: Ստ.Նազարյանցը համարում էր, թե` իր ժամանակը պատերազմ է տգիտության ու գիտության միջև, իսկ անտարբեր մնալ այդ պատերազմում՝ անկարելի է: Հայ լուսավորիչը կոչ էր անում` աներկյուղ պայքար մղելու խավարի զինվորների դեմ և հաղթել: Նա համոզված էր, որ հաղթանակը դժվար է ձեռք բերվում, և ճշմարտությունը սովոր է աճել ու տարածվել` «հալածանքներով միայն»: Ստ.Նազարյանցն այդ հալածանքներից չընկճվեց. իր ձեռնարկած մեծ գործին չկարողացան խոչընդոտել ո՛չ պահպանողական հակառակորդների, ո՛չ Էջմիածնի Սինոդի, և ո՛չ էլ` ցարական գրաքննության հարձակումները: Խղճի ու մտքի ազատության գաղափարը պաշտպանելով` իր ժողովրդի լուսավորությունը նա կապակցում էր ոչ թե խավարասեր ու անկիրթ հոգևորականության, այլ` «լուսավորյալ աշխարհականների» հետ, և կոչ էր անում` չպաշտպանելու առաջադիմության այդ «խափանարարքին ու հալածողքին»: Նա գիտակցաբար իր ողջ կյանքը նվիրեց հայ ժողովրդի լուսավորության գործին և չէր սխալվում, երբ հայ մեծ լուսավորիչ Խ.Աբովյանին գրում էր. «Ես կարծում եմ` երախտագետ հետնորդները մեզ կգնահատեն և մեզ վրա կնայեն զարմացած հայացքով` որպես հայրենյաց մաքուր սիրո գովելի օրինակների վրա» :
Անցել է շուրջ 1,5 դար, Ստ.Նազարյանցի բարձրացրած հարցերից շատերն ստացել են իրենց լուծումները. ունենք ազգային պետություն, հաստատված Սահմանադրություն, որը կարգավորում է կրոնական կազմակերպությունների ու պետության միջև հարաբերությունները, եկեղեցին անջատվել է պետությունից, և դպրոցը` եկեղեցուց, բացվել են բազմաթիվ «վերին դպրոցներ»` համալսարաններ, Հայաստանն իր մտավոր ներուժով առաջատար երկրների շարքն է դասվում: Այնուհանդերձ` աշխարհաքաղաքական և կրոնական զարգացումները կրոնական հանդուրժողականության, խղճի ազատության հարցին նոր երանգ ու հնչեղություն են հաղորդում: Համընդհանուր գլոբալացումը, մշակույթների փոխներթափանցումը, զանազան կրոնական ուղղությունների ու կազմակերպությունների ներթափանցումը Հայաստան պահանջում են նոր մոտեցումներ, չափորոշիչներ մշակել կրոնական հանդուրժողականության և խղճի ազատության հարցերում, որոնք լուրջ քննարկման առարկա են դարձել ոչ միայն փիլիսոփաների, կրոնագետների, աստվածաբանների աշխատություններում, այլև` «Կրոն և հասարակություն» հանդեսում և, կարծում եմ` Ստ.Նազարյանցի առաջադրած տեսակետներն ուժի մեջ են նաև այսօր:
Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի փիլիսոփայության եւ սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ: 1982թ պաշտպանել է թեկնածույական ատենախոսություն «Ստեփանոս Նազարյանցի ազատախոհական եւ հակակղերական հայացքները» թեմայով:
ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԶԱՐՅԱՆՑԸ ԿՐՈՆԱԿԱՆ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ
ԵՎ ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
(Ծննդյան 195-ամյակի առթիվ)
XIX դարն առանձնահատուկ տեղ է գրավում հայ ազատախոհական մտքի պատմության մեջ` ժառանգելով XVIII դարի Եվրոպական լուսավորության ոգին՝ գիտության ջատագովություն, կրթության և դաստիարակության աշխարհիկ համակա¬ր¬գ, հակակրոնական ու հակաեկեղեցական ուղղվածություն: Հայ երիտասարդները, ովքեր այս ոգով էին դաստիարակվել ու կրթություն ստացել եվրոպական երկրներում, ձգտում էին գաղափարական միջոցներով հիմնավորել Հայաստանում տնտեսական և սոցիալական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը: «Լինելով եվրոպական ազատախոհության և ազատամտության ջատագովներ, այդ ոգով ծավալելով տեսական-հրապարախոսական փիլիսոփայական գործունեություն` նրանք հայ իրականության մեջ ձևավորում են բոլորովին նոր վերաբերմունք կրոնի և եկեղեցու նկատմամբ» :

1 Սարգսյան Ա., Ուրվագիծ XIX դարի հայ իմաստասիրության, Երևան, 2001, էջ 9:
2 Ս.Շահազիզ, Հրապարակախոս ձայն, Մ., 1881. Լեո, Ստեփանոս Նազարյանց, հ.h. 1-2, Թիֆլիս, 1902. Ա.Հովհաննիսյան, Նալբանդյանը և նորա ժամանակը, հ. 2, Երևան, 1956. Մ.Մխիթարյան, «Հյուսիսափայլ» ամսագիրը, Երևան, 1958. Ռ.Կարապետյան, Ստեփանոս Նազարյանց: Փիլիսոփայական հայացքները, 1976. Ռ.Նանումյան, Ստեփանոս Նազարյանց, Երևան, 1978. Ա.Սարգսյան, XIX դարի կեսերի հայ լուսավորական միտքն ընդդեմ կրոնական գաղափարախոսության և արդիականությունը, Երևան, 1990:
3 Ստ.Նազարյանց, Վարդապետարան կրոնի, Մոսկվա, 1853, էջ 98-99:
4 §ÐÛáõëÇë³÷³Ûɦ, 1860, №10, ¿ç 309:
5 ².ê³ñ•ëÛ³Ý, Øß³ÏáõÛÃÇ ï»ëáõÃÛáõÝ, ºñ¨³Ý, 2003, ¿ç 114:
6 «Հյուսիսափայլ», 1860, №10, էջ 308-309:
7 Ստ.Նազարյան, Երկերի ժողովածու, Երևան, 1996, էջ 319:
8 «Հյուսիսափայլ», 1860, №10, էջ 309:
9 Այդ մասին մանրամասն` տե՛ս Ա.Սարգսյան, Ուրվագիծ XIX դարի հայ իմաստասիրության, Երևան, 2001, նույնի՝ Ժամանակակից հայ եկեղեցին, Երևան , 1999:
10 «Հյուսիսափայլ», 1860, №10, էջ 310:
11Նույն տեղում, էջ 311:
12 «Հյուսիսափայլ», 1860, №11, էջ 348:
13 Նույն տեղում, 12, էջ 503:
14 Ստ.Նազարյանց, Երկեր, հ. 1, Թիֆլիս, 1913, էջ 144:
15 Ստ.Նազարյան, Նամականի, էջ 333:
16 Ստ.Նազարյանց, Երկեր, հ. 1, էջ 403:
17 Նույն տեղում, էջ 83:
18 «Հյուսիսափայլ», 1862, №4, էջ 187:
19 Նույն տեղում, էջ 189:
20 Նույն տեղում, էջ 190:
21 Նույն տեղում:
22 «Հյուսիսափայլ», 1862, №4, էջ 190:
23 Ստ.Նազարյանց, Նամականի, Երևան, 1969, էջ 203:
24 «Հյուսիսափայլ», 1862, №4, էջ 190:
25 Ստ.Նազարյանց, Երկեր, հ. 1, էջ 68, 90, նույնի՝ Նամականի, էջ 111, «Հյուսիսափայլ», 1862, №4:
26 Ստ.Նազարյանց, Նամականի, Երևան, 1969, էջ 44:
27 «Կրոն և հասարակություն», Երևան, 2007, №1:
| < Նախորդ | Հաջորդ > |
|---|