rss
youtube
facebook
Հայաստանի կրոնները

Հայ Ավետարանական Եկեղեցի

 

Վերապատվելի դոկտոր Ռընե Լևոնյան



Աստվածաբանության դոկտոր, ավարտել է չորս համալսարան, այդ թվում` Փարիզի Սորբոնի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը : Հայ ավետարանական համաշխարհային խորհրդի և Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ: Հայաստանյայց ավետարանական եկեղեցու առաջնորդ:

ԿՐՈՆԻ ԴԵՐԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ

Արդի աշխարհում կան շատ կրոններ, ըստ որոնց ներկայացուցիչներըի` միակ ճշմարիտ կրոնը իրենց կրոնն է , որ ճանապարհ է հարթում դեպի Աստված: Մեր ժամանակներին բնորոշ են նաև համբերատարությունն ու հանդուրժողականությունն այս ամենի հանդեպ: Սակայն, այս ամենով հանդերձ, մեզ հարկավոր են ճիշտ պատասխաններ Աստծու վերաբերյալ, որպեսզի չտատանվենք գոյություն ունեցող բազում կրոնների մեջ: Նախ ուզում եմ նշել, որ կրոնը հասարակական գիտակցության մի ձև է: Այն ձևավորվել է շատ ավելի վաղ` Աստծու կողմից մարդու ստեղծման հետ միաժամանակ: Սակայն, որպես հասարակական գիտակցության ձև, կրոնը ցայտուն դրսևորվեց Եդեմի պարտեզում մարդու անկումից հետո, երբ մարդ-Աստված ուղղակի հարաբերությունը դադարեց գոյություն ունենալ:

Մարդը, որպես Աստծու պատկերը կրող, չէր կարող առանց Նրա հետ հարաբերության գոյություն ունենալ: Այդ պատճառով ապավինելով իր մտքի կարողությանն ու զորությանը` սկսեց Աստծու փնտրտուքները և այդ ճանապարհին տարբեր կերպեր ու միջոցներ օգտագործելով` փորձեց բավարարել անձնական կրոնական ձգացմունքները:

Հարկ է շեշտել, որ մարդու կրոնական պատկերացումները, անհասցե հավատքը չէին կարող բավարարել օր օրի աճող և զարգացող նրա կրոնական պահանջները: Այս պատճառով էլ առաջացան տարբեր գաղափարներԱստծու, Նրա գոյության, կամքի, ինչպես նաև պարտականությունների մասին:

Կրոնական տարբեր ծիսակատարությունները, զոհաբերությունները ծառայում էին և ծառայում են մեկ նպատակի` ներգործելով մարդկանց զգացմունքների և գիտակցության վրա, նրանց ենթարկել կրոնական տվյալ խմբի կամ նրանց առաջնորդների կրոնական պատկերացումներին: Նման կրոններն օգտագործվել են մարդկանց և ինչու չէ նաև գիտնականների վրա` որպես ճնշման գործիք` փորձելով խաթարել նրանց գիտակցությունն ու խոչընդոտել գիտության առաջընթացին:

 

Սակայն, ի տարբերություն բազմաթիվ կրոնների, քրիստոնեությունը` ի դեմս Հիսուս Քրիստոսի, եկավ , որճանաչելի դարձնի մեր հավետ կենդանի Աստծուն և հռչակի, որ Աստված սեր է, և Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքով մարդու կրոնական ձգտումները կարող են լիարժեք բավարարվել,

քանի որ Հիսուսն ասաց.«Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը, ոչ ոք Հոր (Աստծու) մոտ չի գալիս, եթե ոչ ինձնով» (Հովհ. 14,6):

 

Մեր անձնական, գիտակցված, կենդանի և ամենակարևորը` գործնական հավատքը առ Հիսուս Քրիստոս,որըմեր մեջ ստեղծվում է Աստծու խոսքը լսելուց («Հավատքը լսելուց է, իսկ լսելը` Աստծու խոսքից»`Հռոմ. 10,17), Հիսուսի միջոցով ճանապարհ է հարթում առ Աստված ուղղակի հարաբերության , որըհիմնականում արտահայտվում է երեք կերպ.

.երբ կարդում ենք Աստվածաշունչը, Աստված խոսում է մեզ հետ,

.երբ աղոթում ենք առ Աստված,մենք խոսում ենք Աստծու հետ, իսկ Աստված լսում է,

.երբ լսում ենք քարոզներ` Աստված մեզ հետ խոսում է քարոզների միջոցով:

 

Աստվածաշնչի միջոցով, որտեղ պարփակված է Աստծու կենդանի խոսքը, Աստված տալիս էիմաստություն` հասկանալու մեր անորոշ դիրքն Իր հանդեպ և ասում. «Բոլորը մեղանչեցին և զրկված են Աստծու փառքից» (Հռոմ. 3,23): Աստծու հանդեպ մարդու մեղավորության գիտակցմանը հետևում է ապաշխարությունը, վերստին ծնում փրկություն և հավիտենական կյանքի ժառանգում: Այս ամենը, որպես պարգև, ստանում ենք մեր փոխարեն Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության և հարության շնորհիվ. «Որովհետև Աստված այնպես սիրեց Աշխարհը (այսինքն մարդկանց, մեզ` գիտակից արարածներիս), որ Իր Միածին Որդուն (Հիսուս Քրիստոսին) տվեց, որպեսզի ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք կունենա» (Հովհ. 3,16):

Հիսուսն իր խաչով դարձավ յուրօրինակ կամուրջ մեղքի անդունդի վրա, մարդու և Աստծու միջև ևպարգևեց մեզ փրկություն: Ով ընդունում է Նրան, կարող է վկայել. «Որովհետև ես հաստատ գիտեմ` ո'չ մահը, ո'չ կյանքը չեն կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է»(Հռոմ. 8,38-39):

Ահա սա է կրոնների և քրիստոնեության հիմնական տարբերությունը: Մեր փնտրտուքներըԱստծուն անօգուտ են: Աստված իր որդու` Հիսուս Քրիստոսի միջոցով եկավ աշխարհ և բոլորիս մեղքիպատիժը` մահը, Հիսուսի վրա դնելով` կոչ արեց հավատքով առ Հիսուս Քրիստոս վերականգնելհարաբերությունները Հայր Աստծու հետ:

 

Հայ ավետարանական եկեղեցու դերը հասարակությանկյանքում

Հիսուս Քրիստոսի Ընդհանրական եկեղեցին ծառայել և շարունակում է ծառայել մարդկությանըերկրի վրա հանուն երկնային արքայության հաստատման, Աստծու կամքի ճանաչման, քրիստոնյաներիհոգևոր աճի և դրա շնորհիվ նորոգված կյանքով Աստծու անունը երկրի վրա սուրբ պահելու համար. «Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը, քո արքայությունը գա, քո կամքը լինի երկրի վրա, ինչպես երկնքում է...» (Մատթ. 6,10):

Այսպիսի նպատակից բխող խնդիրները ենթադրում են նաև եկեղեցու «ներգրավվածությունը հանրային գործերում, պատասխանատվություն դրանց համար եւ որոշակի դիրքորոշման ընդունում. Աղքատության, ընկերային անարդարության, խտրականության, փողապաշտության հիմնախնդիրների, ինչպես նաև էկոլոգիայի, տեխնիկական առաջընթացիև այլ հարցերի նպատակով» (Զրույցներ Ջիովաննի Գուայտայի հետ, Գարեգին Ա կաթողիկոս, Սուրբ Էջմիածին, 1999թ., էջ 212): Այս բոլորը ընդունելի և կիրառելի են Հայ ավետարանական եկեղեցու կողմից, մանավանդ մարդու իրավունքների պաշտպանության հարցերը:

Հայ ավետարանական եկեղեցու կոչումը` Կենաց Բանի` Աստծու խոսքի քարոզությունը, որի պատվերը ստացել ենք Հիսուս Քրիստոսից. «Ուրեմն գնացեք բոլոր ազգերին աշակերտ դարձրեք…Նրանց սովորեցրեք, որ այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի, պահեն: Եվ ահա ես ձեզ ետ եմ ամեն օր, մինչև աշխարհի վերջը: Ամեն» (Մատթ. 28,19-20):

Աստծու խոսքի քարոզությունը սերտորեն առնչվում է քրիստոնեական դաստիարակության հետ:Սա մեծ առաքելություն է, որի նպատակն է Աստծու խոսքով սնուցել և կրթել բոլորին` փոքրին և մեծին:

Հայ ավետարանական եկեղեցին երբեք չի մոռանում, որ ինքը կոչված է լինել դաստիարակչականեկեղեցի ` եկեղեցական արարողություններով, քարոզչությամբ, կենցաղավարությամբ և ծառայությամբ: Այսամենից ելնելով` Հայ ավետարանականները ձգտում են բոլոր միջոցներով իրագործել եկեղեցուդաստիարակչական առաքելությանը` բարձր պահելով Հիսուս Քրիստոսի անունը:

Տեղին է հիշատակել Հայ ավետարանական եկեղեցու կրթական, գրական-մշակութային, ընկերայինծառայությունների, միջեկեղեցական հարաբերությունների մասին, որոնք նույնպես առաջնային են մեզհամար: Այս ասպարեզում ձեռքբերումները շատ են, և անելիքներն էլ անպակաս: Այնպես որ, եկեղեցուներգրավվածությունն այս ոլորտներում նպաստում է մեր հայրենակիցներին հոգևոր վերականգնման, աճի ևկյանքի առաջընթացին:

Իր գոյությունն արդարացնելու համար Հայ ավետարանական եկեղեցին մշտապես վերանորոգվումէ հոգևոր առումով` հավատարիմ մնալով իր տիրոջը` Հիսուս Քրիստոսին, որից ստանում է զորություն ևառաջնորդություն: Հայ ավետարանական եկեղեցին իր անվանը վայել կյանքով և կենցաղով ձգտում է մնալօրհնության մշտական աղբյուր` ի փառս Աստծու թագավորության, ի պայծառություն ՔրիստոսիԸնդհանրական եկեղեցու և հօգուտ մեր ազգի և մարդկության:

 

Հայ ավետարանական եկեղեցին

Հայ ավետարանական եկեղեցին կազմավորվել է 1846թ. հուլիսի մեկին Կ.Պոլսում և կոչվել «Հայաստանյայց ավետարանական եկեղեցի»:

Հայ ավետարանական եկեղեցու 161 տարվա պատմությունը հաստատում է, որ այն քրիստոնեականհավատքի, աստվածային սիրո և աստվածապաշտության հավաքականություն է, որի առաքելությունընվիրվածությունն է Աստծուն, քրիստոնեությանը, հայ ժողովրդին և հայրենիքին: Նրա առաջնորդներն ենՀիսուս Քրիստոսը, Աստվածաշունչ մատյանը և հայ հոգևոր անսպառ ժառանգությունը: Մեզ մոտ հայավետարանական առաջին շարժումն սկսվեց Շուշիում 1823թ., որի շնորհիվ ավետարանականներիանմիջական նախաձեռնությամբ բացվեց ուսումնարան, հիմնվեց տպարան և աշխարհաբարարևելահայերենով հրատարակվեցին հանրամատչելի կրոնական գրքեր: Այնուհետև դպրոցներ բացվեցինՂարաբաղի մի շարք գյուղերում: 19-րդ դարի կեսին հայ ավետարանական համայնքներ կայինՎաղարշապատում, Ալեքսանդրապոլում, Կարսում: Երևանում առաջին ավետարանականներըհիշատակվում են 1867թ., իսկ 19-րդ դարի վերջից Երևանի Հայ ավետարանական եկեղեցին դարձավամենազորեղը Կովկասի Հայ ավետարանական եկեղեցիների մեջ: 1918-30թթ. Հայաստանում ևԱնդրկովկասւոմ կային հազարավոր հայ ավետարանական քրիստոնյաներ: Գրեթե բոլոր համայնքներնունեին եկեղեցիներ կամ աղոթատներ, կիրակնօրյա դպրոցներ, ձեռնադրված հովիվներ:

1920-ական թվականների վերջին Խորհրդային Միությունում ուժեղացան հալածանքներըկրոնական համայնքների նկատմամբ. 1930-ից Խորհրդային Միության տարածքում, ի թիվս այլ կրոնականկազմակերպությունների, արգելվեց նաև հայ ավետարանականների մոտ 35 համայնքների և նրանցեկեղեցիների գործունեությունը:

1944թ. հոկտեմբերին Խորհրդային Միությունում թույլատրվեց ավետարանականների և մկրտականքրիստոնյաների պաշտոնական գործունեությունը մեկ ընդհանուր միության մեջ:

Մինչև 1991թ. Խորհրդային Հայաստանի կառավարությունը պաշտոնապես գրանցել էր Երևանի ևԳյումրիի եկեղեցիները»:

1994թ. հուլիսի 1-ից Հայ ավետարանական եկեղեցին ՀՀ-ում պաշտոնապես վերագրանցվեց«Հայաստանյայց ավետարանական եկեղեցի» անունով և ձեռք բերեց իրավաբանական անձի կարգավիճակ:

Այսօր Հայաստանյայց ավետարանական եկեղեցին ունի 11 հոգուց բաղկացած հոգևոր խորհուրդ,որը ղեկավարում է Հայաստանի Հայ ավետարանական եկեղեցիների ընդհանուր ծառայությունները: Կանմոտ 40 եկեղեցիներ և աղոթատեղիներ, 25 հոգևոր առաջնորդներ, որոնց մի մասը ձեռնադրյալ հովիվներ են:

1997թ. Հայ ավետարանական եկեղեցում հոգևոր առաջնորդներ եւ քրիստոնեականդաստիարակության մասնագետներ պատրաստելու համար Հայաստանում բացվեց Ավետարանականաստվածաբանական բարձրագույն ուսումնական հաստատություն, որը մինչև այսօր տվել էմասնագիտական կրթություն ունեցող բազմաթիվ եկեղեցական ծառայողներ, կրթական, մշակութային ևսոցիալական ոլորտի գործիչներ:

Հայաստանյայց ավետարանական եկեղեցին, բարձր գնահատելով քրիստոնեական դաստիարակության դերընոր սերնդի ընդհանուր դաստիարակության գործում, օգնում է, որ հայ երեխաներն ու պատանիներնընդգրկվեն քրիստոնեական դաստիարակության տարբեր խմբերում, աճեն կյանքի բոլոր ոլորտներում` «մտավոր, ընկերային, հոգևոր» և դառնան մեր ազգի արժանավոր զավակներ:

Եկեղեցին անում է ամեն բան, որ երեխաները, ընդգրկվելով քրիստոնեական դաստիարակության ևգեղարվեստական խմբակներում, կարողանան բացահայտել և զարգացնել իրենց ընդունակությունները,Աստվածաշնչի ուսուցմամբ ստանան քրիստոնեական ճշմարիտ գիտելիքներ, վերափոխեն կյանքինկատմամբ իրենց հայացքները, քրիստոնեական արժեքների նկատմամբ իրենց վերաբերմունքը:

Հայաստանյայց ավետարանական եկեղեցին կարեւորում է Հայաստանի եւ Արցախի ժողովրդի հոգեւոր եւնյութական ներդրումը եկեղեցու կողմից իրականացվող ծրագրերում, որոնք գործում են նաև Վրաստանումու Ռուսաստանում:

Հայաստանյայց ավետարանական եկեղեցին իր երախտագիտությունն է հայտնում Սփյուռքի համայնքներինիրենց մշտական աղոթքների, բարերարությունների, Հայաստանում իրագործվող բազմապիսիբարեգործական ծրագրերին մշտապես սատարելու համար:

Հայ ավետարանական եկեղեցու անելիքները

Եկեղեցին այսօր շատ ավելի արթուն է գիտակից աշխարհում իր ունեցած դիրքի հանդեպ: Հայավետարանական եկեղեցին այսօր հետաքրքրված է մեր հայրենակիցների վիճակով, ընկերայինարդարությունով, կյանքի և ապրուստի ապահովությունով, անհատի արժանապատվությամբ ևբնապահպանական խնդիրներով, միջեկեղեցական հարաբերություններով և այլն : Կարելի է ասել, որեկեղեցին դադարել է «գերերկրային» լինելուց, և իր ուշադրությունը կենտրոնացրել է նաև առօրյախնդիրների շուրջ` ձգտելով գտնել դրանց աստվածաշնչյան պատասխանները:

Մեզ առաջին հերթին հետաքրքրում է հայ ընտանիքի արժևորման հարցը` «որպես արարչագործության անբաժանելի մասի», որպես նոր սերնդի բարոյական դաստիարակության, կրթության, միմյանցպատվելու, օգնելու, սիրելու առաջին աստիճանի: Մեր եկեղեցին իր մասնաբաժինն ունի այս գործում և իրքարոզներով ու այլ ծառայություններով կարողանում է կաղմնորոշել ընտանիքների կյանքը:

Ամենուրեք մեծ թափ ստացող համաշխարհայնացման գործընթացը մեզ պարտադրում է ամուսիններիազատության անկախության գաղափարը: Մի±թե սա չի քանդում ընտանիքի հիմքը` ամուսնու և կնոջմիասնությունը, նրանք դժվարությամբ են վստահում իրար...Այսօր բախումները նկատելի են շատընտանիքներում: Երկու տարբեր անձնավորություն ամուսնանալով` կյանքի, ամուսնության, երեխաներիդաստիարակության վերաբերյալ ունեն իրենց հայացքները, որոնք էլ հաճախ դառնում են միմյանցչհասկանալու, ընտանեկան բախումների պատճառ: Չնայած նոր տեխնոլոգիաները բավական բարելավել ենմարդու կյանքը բազմաթիվ ոլորտներում, սակայն հենց դրանց պատճառով մարդիկ երբեմն ընկնում ենայնպիսի սթրեսների մեջ, որոնց մի քանի սերունդ առաջ անտեղյակ էին, և որոնք չեն կարող չանդրադառնալընտանեկան հարաբերությունների վրա:

 

Հայ ավետարանական եկեղեցին իր հատուկ ծառայություններով աստվածաշնչյան պահանջներից բխողքրիստոնեական արժեքների հիման վրա անցկացնում է նման հարցերի քննարկումներ, բանավեճեր ևդասընթացներ:

Դասընթացների ժամանակ ներկայացվում են Աստծու տեսակետները ամուսնական միասնության, միմյանցհասկանալու և գնահատելու վերաբերյալ, ինչպես նաև աստվածաշնչյան սկզբունքները ամուր ընտանիքստեղծելու և պահպանելու , բախումներից խուսափելու, սերը և փոխըմբռնումն ամուսինների միջևպահպանելու վերաբերյալ և այլ հարցեր:

Մենք գիտակցում ենք,որ չկա ընտանիք առանց գերխնդիրների; Սակայն կան ամուսնական զույգեր, որոնքհարթում և լուծում են դրանք Աստծու խոսքի օգնությամբ: Եվ այդպիսի ամուսինները նրանք են, ովքերընդգրկված են եկեղոցու կողմից հատուկ նրանց համար առաջարկվող ծառայություններում:

Մենք գիտակցում ենք, որ լավագույն օրինակը չենք մեր կողմից առաջարկվող ծառայություններում, սակայնգիտենք, թե ինչ ենք առաջարկում և ինչպիսին ենք ուզում դառնալ Աստծու շնորհիվ:

Պատվարժան ընթերցողներ, քրիստոնեությունը , իր շուրջը համախմբելով տարբեր հայացքների և մտքերիտեր անձանց, կարողանում է ուղղորդել նրանց կարողությունները բարի նպատակների համար:Քրիստոնեական արժեքներն ու գաղափարները հասկանալի և ընդունելի են հասարակության բոլոր խավերիհամար, կոչ` իրականացնելու իրենց բարի մտադրությունները` պահպանելով արդարությունը,պատասխանատվության զգացումը, հասարակական կյանքում արմատավորելով փոխօգնության ևհոգատարության սկզբունքները:

Քրիստոնեությունը մեր հասարակությանն առաջարկում է համերաշխության նոր ըմբռնում` կառուցվածայն արժեքների վրա, որոնց ընդունումն ու կիրառումը կօգնեն դիմակայել տարբեր խմբավորումների կողմիցհասարակության պառակտմանը: