rss
youtube
facebook
Մամուլի տեսություն

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իրանի Նախագահին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին Նովրուզի առթիվ

 

panorama.am   20.03.2017

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին բնության զարթոնքի հիասքանչ տոնի՝ Նովրուզի առթիվ:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, Հանրապետության Նախագահը մաղթել է, որ արեգակնային տոմարով նոր՝ 1396 թվականն Իրանի համար լինի հետագա զարգացման, նորանոր հաջողությունների ու ձեռքբերումների տարի։