rss
youtube
facebook
Մամուլի տեսություն

Պոլսո պատրիարքարանի հոգևորականները ծանր ճնշման տակ են. Աթեշյանը ժողովրդի մեջ լուրջ խնդիր կունենա

 

1in.am   15.03.2017  Սիրանույշ Պապյան


Շուրջ 30 հոգևորական վաղը կընտրի Պոլսո պատրիարքի տեղապահ: Տեղապահի ընտրություններում առաջադրվել են Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:  Ընտրված տեղապահը ղեկավարելու է նոր պատրիարքի ընտրության կազմակերպման գործընթացը, լինելու է պատրիարքարանի փաստացի ղեկավարը մինչև նոր պատրիարքի ընտրվելը: Հիշեցնենք, որ Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ, Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հայտարարել էր իր պաշտոնից հրաժարական տալու մասին` հայտնելով, որ այդ որոշման մեղավորը պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն է: Խնդիրը հարթելու նպատակով կաթողիկոսը Սահակ եպիսկոպոս Մաշալյանին և Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին հրավիրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մի քանի օր տևած հանդիպումից հետո ձեռք  է բերվել ընդհանուր համաձայնություն, որով Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի լիազորությունները կասեցվում են, և պատրիարքության կրոնական ժողովի որոշմամբ տեղի կունենա պատրիարքի տեղապահի ընտրություն։


Ամբողջական տեքստ