rss
youtube
facebook
Մամուլի տեսություն

Պոլսի պատրիարքի տեղապահի ընտրությունը՝ մարտի 15-ին, Աթեշյանի լիազորությունները կդադարեցվեն

 

civilnet.am   24.02.2017

Մայր Աթոռի մամլո դիվանը հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է, որ ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել Կ.Պոլսի Պատրիարքության առկա հարցերի շուրջ։
 
Փետրվարի 23-24-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցան հանդիպումներ, որոնց մասնակցում էին Հայոց Հովվապետի հրավերով Մայր Աթոռ ժամանած Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության երեք միաբան եպիսկոպոսներ` Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը և Պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ Գերաշնորհ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: