rss
youtube
facebook
Մամուլի տեսություն

Պոլսի պատրիարքի ընտրության հարցով Թուրքիայի միջամտությունից «վախեցնելը» անհիմն է. Տ. Միքայել եպս. Աջապահյան

 

haydzayn.am   10.03.2017

«Մայր աթոռը, բնականաբար, շատ ճիշտ դերակատարում ունեցավ Պոլսի պատրիարքի ընտրության հարցի լուծման գործում,- «Հայ ձայնի» հետ զրույցում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը՝ խոսելով Պոլսի պատրիարքի ընտրության հարցի վերաբերյալ:
Սրբազան հայրը ճիշտ չհամարեց տարածված այն կարծիքը, թե  Արամ Աթեշյանի հանդեպ առկա է համընդհանուր վրդովմունք՝ նշելով, որ որոշ շրջանակներում դժգոհություն կա, բայց այն համազգային կոչելը ճիշտ չէ:  «Ենթադրենք, թե Հայաստանի ժողովուրդը չի սիրում Արամ սրբազանին, դա որքանո՞վ կազդի ընտրությունների վրա. ոչնչով: Ընտրողները Ստամբուլի ժողովորդն ու հոգևորականներն են»: