rss
youtube
facebook
Մամուլի տեսություն

Հոգևոր դասին կոչ եմ անում ձայնը տալ իմ ավագ եղբորը՝ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին. պատրիարքի թեկնածուն՝ տեղապահի ընտրության մասին

 

arevelk.am     10.03.2017  

«Ակոս», Թուրքիա. Հարցազրույց Կ.Պոլսի Հայոց պատրիարքի թեկնածու Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հետ: 
 
-Սրբազան Հայր, ինչպե՞ս եք գնահատում Պոլսո պատրիարքի ընտրության շուրջ վերջերս տեղի ունեցած զարգացումները և´ Ստամբուլում, և´ Էջմիածնում ու ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը պատրիարքի տեղապահի ընտրության հարցի վերաբերյալ:
 
-Վերջին օրերին Պոլսո հայ համայնքում էլ ավելի բորբոքված և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում որոշակի լուծման հասած վիճակը` կապված պատրիարքական ընտրությունների հետ, լավատեսության և ողջախոհության  հույսեր է ստեղծել: Ի սկզբանե մեզ շատերիս հայտնի էր այն մտահոգությունը, որ ներհամայնքային անհամաձայնություններն ու տարակարծությունները լուրջ խոչընդոտ էին դարձել Պատրիարքի ընտրության հեշտ ու գործնական խնդիրը լուծելու ճանապարհին: Սակայն այսօր արդեն նկատվում են հանդուրժողականության և փոխադարձ ընկալման ծիլեր, որոնք պետք է տանեն դեպի թնջուկի լուծում: