rss
youtube
facebook
Օրակարգ

Կրոնական ազատությունների իրավական դաշտը. Միջազգային գիտաժողով

 

Մայիսի 14-16, Երևանում կկայանա  «Մարտահրավերներ և հնարավորություններ. կրոնական ազատությունների հետ կապված զարգացումները  իրավական ոլորտում» թեմայով ամենամյա միջազգային գիտագործնական համաժողով

Համաժողովի հովանավորներն են` Բրիգհեմ Յանգ Համալսարանի Իրավական և կրոնական ուսուցումների միջազգային կենտրոնը (Պրովո, Յուտա, ԱՄՆ), Տեսական և պրակտիկ կրոնագիտության ԱՊՀ և Բալթիկ երկրների համակարգող խորհուրդը (Կիև, Ուկրաինա – Մոսկվա, Ռուսաստան):

Համաժողովի բացումը տեղի կունենա Ամերիկյան համալսարանում, իսկ աշխատանքային նիստերը` Էրեբունի Բիզնես կենտրոնում:

Բացման խոսքով հանդես կգան` Հայաստանի Ամերիկյան համալսարանի, Տեսական և պրակտիկ կրոնագիտության ԱՊՀ և Բալթիկ երկրների համակարգող խորհրդի ներկայացուցիչները,  Հայաստանի Արդադատության փոխնախարար Արման Թաթոյանը, Սուսա Յանգ Գեյթս համալսարանի պրոֆեսոր և Իրավական և կրոնական ուսուցումների միջազգային կենտրոնի տնօրեն` Վ. Քոլ Դյուրհեմը, Պրոֆ. Նիկոլայ Շաբուրովը, , Ուկրաինայի Ռադայի պատգամավոր և կրոնական հարցերի ենթակոմիտեի համակարգող` Վիկտոր Յելենսկին,  ՀՀ ԳԱԱ Ազգագրության և Հնագիտության ինստիտուտ Դոկտ. Հրանուշ Խառատյանը:

Գիտագործնական քննարկումները տեղի կունենան հետևյալ ենթաթեմաներով


1. Հայաստանը եվ հայկական սփյուռքը
2. Կրոնը, քաղաքականությունը եվ օրենքը Ուկրաինիայում
3. Կրոնական ազատությունների կոնցեպտուալիզացիա եվ իրագործում
4. Աշխարհիկացումը եվ ինքնությունն Արեվելյան Եվրոպայում
5. Խղճի ազատությունը եվ հանդուրժողականությունը Ռուսաստանում
6. Փոքրամասնությունների կրոնները
7. Արվեստ, խոսք եվ կրոն 
8. Կրոնական ազատությունները եվ օրենսդրությունը Ռուսաստանում
9. Ժամանակակից Ուկրաինա եվ Բելոռուսը
10. Կրոնական համոզմունքի հիմքով զինվորական ծառայությունից հրաժարում 
11. Ռուսական մշակույթ, մամուլ եվ հանդուրժողականություն
12. Կրոնական խմբերի կանոնակարգումը Կենտրոնական եվ Արեվելյան Եվրոպայում
13. Երիտասարդություն եվ կրթություն 
14. Իրավական կարգավորումներ եվ կրոնական ազատություններն Ուկրաինայում