rss
youtube
facebook
Օրակարգ

«Շատ կարևոր է մեր եկեղեցու ներկայացուցիչների մուտքը դպրոց»

 

Անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի ելույթը  «Հասարակության բարոյականության քրիստոնեական հիմքերը մեզանում և արդի խնդիրները» թեմայով կլոր սեղանի ժամանակ (17.06.2014թ.)


«Միանշանակ կարևոր քննարկում է: Մենք աշխատելով երեխաների և ընտանիքների  հետ հանդիպում ենք այն իրավիճակներին, ինչի մասին, որ այստեղ խոսում ենք: Իսկապես, ունենք լուսավոր երիտասարդություն, երեխաներ, որոնց հետ հանդիպում ենք դպրոցներում:

Սակայն, ցավոք սրտի ակնհայտ է և ունենում ենք ահազանգեր, որոնք եզակի չեն: Ունենում ենք որոշակի քանակի դեպքերի ահազանգեր, երբ երեխաները ներգրավվում են աղանդների մեջ և հիմնականում ներգրավողները ծնողներն են: Երեխաների մոտ մեզ անհանգստացնում է հոգեվիճակը, իհարկե, երեխները չեն կորղանում իրենք կողմնորոշվել, շատ անգամ ծնողները ստիպողաբար են տանում նրանց:

Ես ոստիակության ներկայացուցիչ եմ և հավատացնում եմ ձեզ, որ ոստիկանությունն անում է ամեն ինչ, ջանքեր չի խնայում, որպեսզի օգնի այն երեխաներին ու երիտասարդներին, ովքեր հայտնվել են դժվարության մեջ: Անցյալ տարի մենք կազմակերպեցինք մեծ միջոցառումների շարք, մեկ ամիս տևողությամբ: Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ մենք այցելեցինք դպրոցներ, որի նպատակն էր, որ եկեղեցու ներկայացուցիչները մտնեն դպրոց: Դպրոցներ կային, որ մեր եկեղեցու ներկայացուցիչներին շատ լավ էին ճանաչում: Չեմ կարող մոռանալ մի դպրոց, դա Գեղարքունիքում էր, որտեղ եկեղեցու ներկայացուցիչը դասամատյան ուներ, երեխաներին բոլորին անուններով գիտեր, և այդտեղ, բնականաբար, չէր կարող ոչ մի աղանդ թափանցել:

Այսինքն շատ կարևոր է մեր եկեղեցու ներկայացուցիչների մուտքը դպրոց, երեխաների հետ հանդիպումները: Մենք նստել ենք այդ հանդիպումների ժամանակ, և չեմ կարող չփաստել, որ մեր եկեղեցու ներկայացուցիչների խոսքը բավականին ծանր ու լսելի է, և երեխաներին դա հասու է: Մենք` ոստիկաններս աշխատում ենք երեխաների և ծնողների հետ: Համենայն դեպս փորձում ենք այնպես անել, որպեսզի, եթե ծնողը չափահաս է գնում է այդ ուղով, գոնե երեխային ստիպողաբար չտանի, որովհետև երեխայի հոգեկան աշխարհն է փոխվում: 

Կցանկանայի խոսել նաև անտարբերության մասին, որովհետև այստեղ իր ուրույն տեղն ունի անտարբերությունը: Այդ մասին մենք խոսում ենք բարձրաձայնում ենք, ու կոչ ենք անում, ներգրավվում ենք դասընկերներին, մանկավարժներին, դասղեկներին, որպեսզի ուշադիր լինեն այդ երեխաների նկատմամբ: Ամեն դեպքում կորիզը շատ առողջ է, ամբողջ դասարանում կարող է լինել մեկ-երկու այդպիսի երեխա, իրենք կարող են այդ երեխային այդ վիճակից հանել, եթե ոչ ապա գոնե ահազանգել չափահասներին, մեզ և ի վերջո, շտկել իրավիճակը: 

Ես հուսով եմ, որ այս գիտաժողովի արդյունքում մենք կունենանք ձևավորված խումբ, գուցե ունենանք ինչ որ առաջարկներ, որոնց ուզում եմ հավաստիացնել ոստիկանությունը` ի դեմս ոտիկանության պետի, որի ամենօրյա ուշադրության կենտրոնում են գտնվում մեր երեխաների հիմնախնդիրները: Անցյալ տարի 2013թ. փետրվարի մեր բաժինը վերափոխվեց վարչության, որի անունն արդեն ասում է այն խնդիրների մասին որով մենք զբաղվում ենք. Անչափահասների իրավունքների պաշտպանության վարչությունն է, այսինքն, մենք զբաղվում ենք բոլոր երեխաներով, որոնք հայտնվել են դժվար իրավիճակում, այդ թվում, նաև այն երեխաներով, որոնց մասին մենք այստեղ խոում ենք: Եվ մենք պատրաստ ենք օգնել բոլոր նրանց, աշխատել ձեզ հետ միասին և աշխատել հանուն մեր ժողովրդի ու մեր երեխաների ապագայի: