rss
youtube
facebook
Հարցազրույց

Ներկայումս Դաղստանում իսլամը վերածնունդ է ապրում

21.04.2014
Դավուդ Թումալաև, Դաղստանի մուֆթիի տեղակալ

Աստված ստեղծելով մարդկանց՝ տղամարդուն ընտրել է որպես ավագ և տվել է ավելի շատ իրավունքներ, իսկ կնոջը՝ ավելի քիչ:

«Ունենալով եկեղեցին իրենց թիկունքում, թշնամանք են հրահրում»

08.04.2014
Արսեն Գրիգորյան, Արարատի մարզի Նշավան գյուղի ավետարանական մկրտական եկեղեցու հովիվ

Ես մտել եմ դպրոց, երբ իրավիճակը արդեն սուր էր և կանչում էին ուսուցիչներին ու հեռացնում աշխատանքից: Մի անգամ իմ տնօրենը ինձ կանչեց ու ասաց, որ մարզպետարանից ինձ կանչում են: Գնացի ինձ ասացին որ պիտի դիմում գրեմ, որ ազատվեմ: Ես հարցրի, թե ինչու: Ասացինհ, որ հավատըացյալ եմ: Ես ասացի. Է, ինչ անենք: Առաքելական չեք: Նա շատ շտապում էր ու ուզում էր ինձ վրա ճնշում գործադրելով արագ իմ հարցերը լուծեր ու դուրս գնար:

Հոգևորականի խոսքով՝ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է

06.04.2014
հայր Վարդան վարդապետ Նավասարդյան, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության տնօրեն

medialab.am

Երևանի դպրոցներից մեկում մի ուսուցիչ կա, որից չենք կարողանում ազատվել: Կրոնական ազատությունները հարգելու և ձևամոլական երևույթների պատճառով՝ չենք կարողանում այդ հարցը լուծել: 

«Դավանել հայ առաքելական եկեղեցի՝ նշանակում է փորել սեփական գերեզմանը»

03.04.2014
Սամվել Կարապետյան, «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» երևանյան գրասենյակի նախագահ, հուշարձանագետ

Մենք 1700 տարվա քրիստոնեական պատմություն ունեցող ազգ ենք, սակայն այդ 17 դարերի մեջ միայն մեկ դար կա, որ ժամանակի հեռավորությունից մենք այն որակել ու առանձնացնում ենք որպես Ոսկեդար: Եվ դա եղել է այն դարը, երբ Եզր կաթողիկոսից սկսած 7-8 իրար հաջորդող կաթողիկոսներ, պաշտոնապես հրաժարվել էին առաքելադավանությունից և ընդունել էին քաղկեդոնականություն, և որի դավանաբանական արժեքների արդյունքում էլ ստեղծվել էին այդ արժեքները:

Իրանում բանտում հայտնվելը դժվար չէ

29.03.2014
Աշոտ Հովսեփյան, Ավետարանական եկեղեցու անդամ

Սարսափելի բան է ապրել մարդկանց կողքին, ով գիտի, որ ամեն րոպե կարող են գալ իր ետևից և տանել կախելու: Կային մարդիկ, որ այդ ապրումներով կախաղանի էին սպասում  արդեն 6-7 տարի:

Ցեղակրոնը նշանակում է ազգային

22.03.2014
Գագիկ Հայրապետյան, «Արորդիների Ուխտ» Մեհենական խորհրդի նախագահ, քուրմ

Ցեղակրոն հենց նշանակում է ազգային: Ազգայինը իմ համար դա ծագում է ու որակ, այն արյունը, որ հոսում է մեր երակներում` դա է ամենակարևորը: Ցանկացած ներազգային բախում մեր համար երկրաշարժի պես բան է:  

Եկեղեցին մշտապես կարիք ունի նորոգման ու բարենորոգման

19.03.2014
Շահե վարդապետ Անանյան, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբան

Եթե մի օր Հայաստանյայց եկեղեցում էլ սկսվի լայնածավալ բարեկարգումը (այդ հարցում ես լավատես եմ), ապա պետք է հաշվի առնվի նրա եկեղեցաբանական առանձնահատկությունը` ժողովական կամ սինոդալ կառուցվածքը:

Իշխանության սրա նրա գիրկն ընկնելու մոլուցքը ավիրում է այն, ինչ որ ունենք

07.03.2014
Անահիտ Բախշյան, ԿԱԻ փոխտնօրեն

Կար ժամանակ, որ Գարեգին Առաջինը կաթողիկոսը գրկախառնվում էր ավետարանական եկեղեցու հետ ու շատ ջերմ հարաբերությունների մեջ էին, համարում էր նրան քույր եկեղեցի, այսօր այն համարվում է աղանդավորական: Ավետարանականը իմ խորին համոզմամբ երբեք աղանդավորական չի եղել: Ես ինքս Ավետարանական եկեղեցու մկրտված մարդ եմ, այն ընտանքում, որտեղ ես մեծացել եմ պապս ավետարանական եկեղեցու պատվելի էր, տատս` երեց կին էր:

Պետք է կարողանանք ճիշտ սահմաններ գծել իրենց համար ու ցույց տալ իրենց տեղը

05.03.2014
տեր Վահան քահանա Ազարյան, Գուգարաց թեմի սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ

Միջոցառում կա, որտեղ երեխան ուզում է Քրիստոսի դեր տանել, որը ես խորհուրդ չեմ տալիս, քանի որ ցանկալի է, որ որևէ մեկին Աստծո դերը չտալ, որպեսզի Աստծո ներկայությունը չպրիմիտիվանա: Առաքյալներին` խնդրեմ, սակայն վերցնել ու Քրիստոս խաղալ ու Քրիստոսի խոսք ասել…

Մեր եկեղեցիները կիրակի օրերը լեցուն են Հայաստանեն եկած հայերով

04.03.2014
Արամ Աթեշյան, Պոլսո հայ համայնքի պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս

Իմ ցավն է Հայաստանից եկած ուսյալ կրթյալ օրիորդները, որ մահմեդականների հետ են ամուսնանում: Նույնիսկ գլուխը ծածկող հայաստանցիներ կան, կուգան հոս` թուրքերի հետ կամուսնանան ու գավառներ կերթան:

1  2  3  4  5  6  7  8  9  10   >    >>