rss
youtube
facebook
Հարցազրույց

Պետք չէ գերագնահատել կրոնի դերը ժամանակակից քաղաքականության մեջ

31.12.2014
Անդրեյ Մելնիկով, «Նեզովիսիմայա Գազետայի» «ՆԳ-ռելիգիա» հավելվածի պատասխանատու քարտուղար

Եթե խոսենք վերջին ժամանակների միտումներից, ապա կարծում եմ, որ ավելի շատ ավանդական կրոններն են յուրացնում ժամանակակից ուղղությունների գործիքները, պատճենում են նրանց մեթոդները` հաջող մրցակցության համար:

«Աղանդավորները դու'րս գան դասարանից»

25.12.2014
Վահան Պողոսյան, Ավետարանական «Մեծ Շնորհ» եկեղեցու հովիվ

Ավետարանական «Մեծ Շնորհ» եկեղեցու հովիվ Վահան Պողոսյանը ահազանգում է. Արթիկի հանրակրթական դպրոցներում կրոնական փոքրամասնությունների անդամների երեխաների նկատմամբ հալածանքներ են սկսվել, որն ուղեկցվում է սեգրեգացիայի  դրսևորումներով:

Իմ տղային բանակ գնալուց հարցարանը լրացնելուց հարցրեցին, առաքելական եք, թե՞ աղանդավոր

25.12.2014
Կարեն Խաչատրյան, «Ռեմա» եկեղեցու հովիվ

Մի թե՞ կարելի է հայրենիքը պաշտպանելու գնացող զինվորին պիտակավորել, նվաստացնել, նրանց մեջ բաժանում ու անվստահություն մտցնել, նույնիսկ թշնամանք սերմանել: Սա անբարոյություն է:

Շատերը գտնում են, որ բռնություն կիրառելով այլադավանների նկատմամբ նրանք պաշտպանում են Աստծուն

06.12.2014
Նիկոլայ Շաբուրով, Կրոնագետ և մշակութաբան, ՌՊՀՀ- ի Կրոնների ուսումնագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, գնոստիցիզմի, վաղ քրիստոնեության և ժամանակակից կրոնական իրավիճակի վերաբերյալ մի շարք աշխատությունների հեղինակ:

Գոյություն ունի գլոբալազման գործընթաց, որը անկառավարելի ու անդառնալի գործընթաց է, և այն ենթադրում է ավելի մեծ դինամիկա: Շատերն ունեն որոշ մտավախություն այն կապակցությամբ, որ ամենուր հոսք է այլ կրոնների, մշակույթների, ազգերի ներկայացուցիչների: Բայց դա անխուսափելի է և այն կընթանա անդադար ու խառնվելը բնական ընթացքի արդյունք է:

Մենք ցանկանում ենք, որ մեր պետության մեջ քաղաքականությունը նույնպես ձևավորվի արդարության սկզբունքներով

25.11.2014
Տիգրան Թադևոսյան, «Նոր Սերունդ» եկեղեցու հովիվ

Հովվի գործը քահանայական աշխատանքի նման չէ, գնացիր աշխատանքի, կատարեցիր գործդ  ու վերադարձար  քո կացարանը: Դա մարդկանց խնդիրներին անդադար հաղորդակցից լինել է, անձնական և ընտանեկան կյանքով օրինակ ծառայել է: Չէ որ մարդիկ անընդհատ նայում են քեզ, թե  քո կյանքն ու խոսքը որքանո՞վ են համապատասխանում իրար: Դրանք ուղղակի խոսքեր չեն, դրանք առաջնորդի այն որակներն են, որոնց համար մարդիկ գալիս, վստահում ու միանում են շարժմանը:

Շատ անգամ հակագովազդն էլ է գովազդի դեր կատարում

13.11.2014
Մհեր Մելիքյան, Իջևանի ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի Խոսք» եկեղեցու պատասխանատու հովիվ

Եկեղեցիներին կից գործող վերականգնողական կենտրոնները շատ մեծ օգնություն են ցուցաբերում կախվածություն ունեցող անձանց, որպեսզի նրանք ազատագրվեն մեղքի կապանքներից և վերադառնան նորմալ կյանքին: Թմրադեղերից, ալկոհոլից կամ վատ սովորություններից կախվածությունն իրականում հոգևոր գերության վիճակ է, որից մարդը, որպես կանոն, ինքնուրույն չի կարողանում դուրս գալ. նրան պետք է լինում օգնել:

Մեկն իր կամքին ինչ ուզես անի, մյուսը խոսելու իրավունք չունի

23.10.2014
Վլադիմիր Բաղդասարյան, Սևանի Ավետարանի հավատքի քրիստոնյաների եկեղեցու հովիվ

Մարդ կար, որ աշխատում էր բանակում, եկան ասացին, որ մեզ մոտ այդպիսի մարդ չի կարող աշխատել, դիմում գրի ազատվի, թե չէ այլ բան կլինի: Մարդիկ գնում են գործարան աշխատելու հարցնում են, թե ո՞ր կրոնական կազմակերպության է պատկանում: Այսինքն, քլունգը բարձրացնելու համար խիստ անհրաժեշտ է կրոնական պատկանելությունը: Գիտենք, որ աշխարհում ամենամեծ չարիքը եղել է մարդկանց հավատաքննությունը, որի արդյունքում վերացրել են մեծ թվով գործիչների, մտավորականների, արվեստի գործիչների: Դա մեր ժամանակներում էլ ընդունելի չէ:

Ճահճացել է Եկեղեցին իր աննպատակ առաքելութեան մէջ

22.10.2014
Ոսկան Մխիթարեան

Անդադրում քաջալերանք կ'ըստանամ եկեղեցական բոլոր շրջանակներէն, նոյնիսկ՝ Կաթողիկէ եւ Բողոքական համայնքներէն:  Անոնց մէջ կան դասընկերներ, աշխատակիցներ, աշակերտներ եւ սրտակից միաբաններ: Դժբախտաբար քաջութիւնը չունին արտայայտուելու. թէկուզ գուլիսներու ետին եւ կամ բարեկամական շրջանակներուն մէջ կ'արտայայտուին եկեղեցւոյ ղեկավարութեան դէմ, բայց դուրս չեն կրնար գալ իրենց ստրկական վիճակէն:

Հայաստանյայց եկեղեցու համար գլխավորը եղել է օտար իշխանությունների հետ ունեցած հարաբերությունները

13.10.2014
Համլետ Դավթյան, պատմաբան

Ժամանակին Պեր Լագերկվիստի «Բարաբբա» վեպն արժանացավ Նոբելյան մրցանակի: Վեպում երկու հիմնական կերպար կա. հայ Սահակը, մոլեռանդ մի հավատացյալ, և Բարաբբան`կասկածամիտ, որոնող մտքի տեր ու պայքարող  մի ոմն: Սահակը հնազանդորեն խաչ բարձրացավ իր հավատին հավատարիմ մնալու համար, սակայն ոչ մի հրաշք տեղի չունեցավ (հեղինակը դա հատուկ շեշտում է), իսկ Բարաբբան ընդվզեց ու համառեց և, ի վերջո, ստրկությունից ազատ արձակվեց:

«Զգույշ, կրոն է» ցուցահանդեսը, որը հանգեցրեց ինքնասպանության

07.09.2014
Վարդան Ջալոյան, Մշակութաբան

Այսօր կա չարիք և այդ չարիքի անունը հայտնի է՝ կոռուպցիա: Ռոբեսպիեռը ժամանակին առաջ քաշեց դրույթ՝ «Տեռոր, կամ կոռուպցիա»: Դա նշանակում է, որ եթե դու սկզբունքային չես և գնում ես որոշ կոմպրոմիսների, դու կոռումպացվում ես: Ինչ կարո՞ղ է անել արվեստը այս նոր չարիքի էությունը հասկանալու համար: Վերջին 40-50 տարվա մեջ արվեստը կոռումպացված է այնքան, որքան չի եղել մարդկության ողջ պատմության ընթացքում:

1  2  3  4  5  6  7  8   >    >>