rss
youtube
facebook
Հարցազրույց

«Ենթադրելի է, որ Թուրքիան ինչ-որ դատական պրոցեսներ է սկսել, և դատարան կներկայացվի արքեպիսկոպոս Աթեշյանի նամակը»

16.06.2016

Հայկական միլեթը կամ «հայ քրիստոնյաները» համարվում էին «հավատարիմ միլեթ» և բազմաթիվ արտոնություններ ունեին, մասնավորապես Երուսաղեմի այսօրվա Հայ պատրիարքարանի կալվածքներն ու տարածքների զգալի մասը սուլթանների նվերներն են:

Կրոնական թշնամանքի քարոզ պատերազմական վիճակում

10.06.2016

Ատելություն է սերմանվում  քրիստոնեական ավետարանական-բողոքական եկեղեցիների հետևորդների նկատմամբ

Հայաստանցիները Թուրքիայում

02.05.2016
Աննա Մուրադյան, լրագրող

Թուրքիան հայ լրագրողների ու հետազոտողների համար իսկակական «խոպան» է, որովհետև 70 տարի միմյանց հետ սահմանափակ շփվելուց, դրանից հետո էլ փակ սահմանի պարագայում, մենք գրեթե չենք ճանաչում միմյանց. հայն ու թուրքը, արևելահայն ու արևմտահայը:

Լրացավ Protestant.am կայքի գործունեության երկու տարին

01.11.2015
Գոռ Կարապետյան, Protestant.am կայքի պատասխանատու, Երևանի ,Նոր Սերունդե եկեղեցու երիտասարդական ծառայությունների կորդինատոր

Մենք փորձել ենք կապեր հաստատել և համագործակցության եզրեր փնտրել քաղաքացիական հասարակության տարբեր շերտերի, ինչպես նաև առաքելական և կաթոլիկ համայնքների առանձին ներկայացուցիչների հետ:

Թուրքիան տարածքային ամբողջականությունը պահում է ուժի միջոցով

03.09.2015
Ռուբեն Սաֆրաստյան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Ադրբեջանում գործում են արաբական կազմակերպություններ, որոնք սնուցվում են Սաուդյան Արաբիայի կողմից, այստեղ Իրանի ազդեցության ներքո գործում են նաև տարբեր կրոնական կազմակերկեպություններ, որոնք ֆինանսավորում են մզկիթների կառուցումը: Գործում է նաև Թուրքիայից ներմուծված գյուլենական շարժումը, որըին այժմ ուժեղ հարվածներ են հասցնում:

Եկեղեցին իրավունք չունի աշխարհիկացվելու

05.08.2015
Հ. Եղիա Խաչատրյան, Աստվածաբանության մագիստրոս

Նույնիսիկ սովետական անաստված ռեժիմի պայմաններում բավարար հարգանք կար եկեղեցու և եկեղեցականի նկատմամբ: Բավական է միայն նշել, որ գրեթե յուրաքանչյուր հայի տանը, չհաշված կոմունիստ չինովնիկներին, կարելի էր գտնել երջանկահիշատակ Վազգեն Վեհափառի դիմանկարը: Հիմա հայերի շրջանակում անգամ այս տարրական հարգանքը չի մնացել ներկայիս հայրապետի և նրան շրջապատող եկեղեցական խավի նկատմամբ:

Խտրականություն հրահրողներին դժվար է անգամ հավատացյալ անվանելը

03.08.2015
Արմինե Դավթյան, Մանկավարժ, հասարակական գործիչ

Այլ է պատկերը այն երկրներում, որտեղ իշխանությունը փորձում է լրացուցիչ լեգիտիմություն ձեռք բերել մեծամասնության կրոնական կառույցի միջոցով և հաճախ արհեստականորեն միջկրոնական լարվածություն է ստեղծվում:

Պետությունն ու եկեղեցին չեն սերտաճում, ցավոք սերտաճում են ստվերն ու եկեղեցին

23.06.2015
Վարդան Ջալոյան, մշակութաբան

Որպեսզի դուք կարողանաք լեգիտիմացնել ձեր բիզնես գործունեությունը և հիմնավորեք, թե ինչ միջոցներով եք կառուցել այս կամ այն հիմնարկը, նախ պետք է եկեղեցի կառուցեք, որից հետո  կարող եք անգամ պոռնկատուն կառուցել, ձեր գործունեությունն այս դեպքում դառնում է «լեգիտիմ»:

Ռուսաստանի աշխարհիկ հասարակությունը համընդհանուր կրոնականացված է

21.06.2015
Միխաիլ Սիտնիկով, հասարակական գործիչ, իրավապաշտպան, religiopolis.org կայքի գլխավոր խմբագիր

«Իսլամական Պետության» իսլամիզմը կամ «ուղղադավան ակտիվիստների»  խուլիգանությունները հզոր աբրահամական կրոննե՞ր են: Իհարկե ո՛չ, որովհետև դրանք միայն «գործիքներ են» այն ուժի ձեռքում, որը դեմ է և՛ Աստծուն, և՛` Մարդուն:

Ֆրանցիսկ պապը ստեղծված քահանայապետի կերպարի յուրովի «պատանդ» է

09.06.2015
Անդրեյ Մելնիկով, «Նեզովիսիմայա Գազետայի» «ՆԳ-ռելիգիա» հավելվածի պատասխանատու խմբագիր 

Վատիկանի համար կարևոր է հանդես գալ որպես քրիստոնյաների պաշտպան, ինչի համար կա և’ ցանկություն, և’ հնարավորություններ:

1  2  3  4  5  6   >    >>