rss
youtube
facebook
ՀՀ օրենքներ

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր

 

Միացյալ Ազգերի Կազմակերպություն
(Մտքի, խղճի, համոզմունքի և կրոնի ազատությունն ապահովող հիմնական դրույթները հատվածաբար)
10-ը դեկտեմբերի, 1948թ.

ՆԵՐԱԾԱԿԱՆ


Քանի որ մարդկային ընտանիքի բոլոր անդամներին ներհատուկ արժանապատվությունը և հավասար ու անօտարելի իրավունքները աշխարհի ազատության, արդարության ու խաղաղության հիմքն են.
Քանի որ մարդու իրավունքների նկատմամբ քամահրանքն ու արհամարհանքը հանգեցրել են մարդկության խիղճը խռոված բարբարոսական գործողությունների, և քանի որ այնպիսի աշխարհի ստեղծումը, ուր մարդիկ կվայելեն խոսքի ու համոզմունքների ազատություն և զերծ կլինեն վախից ու կարիքից հռչակվել է որպես մարդկանց բարձրագույն ձգտում.
Քանի որ անհրաժեշտ է, որպեսզի մարդը, որպես մի վերջին միջոցի, չդիմի ապստամբության ընդդեմ բռնության ու ճնշման, օրենքի իշխանությամբ պաշտպանել մարդու իրավունքները.
Քանի որ անհրաժեշտ է նպաստել ազգերի միջև բարեկմական հարաբերությունների զարգացմանը.
Քանի որ Միավորված ազգերի ժողովուրդները կանոնադրության մեջ վերահավաստել են իրենց հավատը մարդու հիմնական իրավունքների, անձի արժանապատվության ու արժեքի, տղամարդու ու կֆոջ հավասար իրավունքների նկատմամբ և որոշել են ավելի մեծ ազատության պայմաններում նպաստել սոցիալական առաջընթացին ու կյանքի պայմանների բարելավմանը.
Քանի որ անդամ պետությունները պարտավորվել են Միավորված ազգերի հետ համագործակցությամբ հասնել մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ համընդհանուր հարգանքի ու դրանց պահպանման.
Քանի որ այս իրավունքների ու ազատությունների համընդհանուր ըմբռնումը կարևորագույն նշանակություն ունի այս պարտավորությա ն լիարժեք իրագործման համար.




ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՆ ազդարարում է այս 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ
որպես առաջադրանք բոլոր ժողովուրդներին ու ազգերին, որպեսզի յուրաքանչյուր անհատ և հասարակության յուրաքանչյուր մարմին, մտքում մշտապես ունենալով այս Հռչակագիրը, ձգտի ուսուցման ու կրթության միջոցով նպաստել այս իրավունքների ու ազատությունների նկատմամբ հարգալից վերաբերմունքին և ազգային ու միջազգային առաջադիմական միջոցառումներով ապահովել դրանց համընդհանուր արդյունավետ ճանաչումն ու պահպանումը թե անդամ պետությունների ժողովուրդների և թե դրանց իրավասու տարածքների ժողովուրդների կողմից:
Հոդվա ծ 1
Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվությամբ ու իրավունքներով: Նրանք ունեն բանականություն ու խիղճ և միմյանց պետք է եղբայրաբար վերաբերվեն:

Հոդվա ծ 2
Ամեն ոք ունի այս Հռչակագրում բերված բոլոր իրավունքներն ու ազատությունները առանց որևէ խտրության՝ հիմնված ցեղային, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքա կան կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, ունեցվածքի, դասային պատկանելության կամ որևէ այլ կարգավիճակի վրա:
Ավելին, ոչ մի խտրականություն չպետք է լինի հիմնված երկրի կամ տարածքի, քաղաքական, իրավական, կամ միջազգային կարգավիճակի վրա, լինի դա անկախ, խնամարկյալ, ոչ ինքնակառավարվող կամ ինքնիշխանության որևէ այլ սահմանափակումով պետական կազմավորում, որին պատկանում է մարդը:

Հոդվա ծ 18
Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի ու դավանանքի ազատության իրավունք. այս իրավունքը ներառնում է իր դավանանքը կամ համոզմունքները փոխելու ազատություն և իր դավանանքին կամ համոզմունքներին հետևելու ազատություն, միայնակ կամ ուրիշների հետ համատեղ, հրապարակայնորեն կամ գաղտնի՝ քարոզի, ժամերգության, կրոնական ու ծիսական արարողությունների ձևով:



Հոդվա ծ 19
Ամեն ոք ունի համոզմունքներ ունենալու և արտահայտվելու իրավունք. այս իրավունքը ներառնում է համոզմունքներին անարգել հավատարիմ մնալու և տեղեկություններ ու գաղափարներ որոնելու, ստանալու ու տարածելու ազատություն, լրատվության ցանկացած միջոցներով, անկախ պետական սահմաններից: