rss
youtube
facebook
Հոդվածներ

Հայաստանի Ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի խոսք» եկեղեցի

09.07.2009

Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի Խոսք» եկեղեցին հիմնադրվել է 1990 թվականին: 1993 թվականին այն գրանցվել է ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդում` համաձայն ՀՀ Գերագույն խորհրդի կողմից 1991 թ. ընդունված «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի, իսկ 2000 թվականին վերագրանցվել է ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում:

Եկեղեցու ավագ հովիվն է վերապատվելի դոկտոր Արթուր Սիմոնյանը, որն սկզբից ևեթ ակտիվորեն մասնակցել է Եկեղեցու հաստատման գործին, հիմնել և ղեկավարել է տարբեր ծառայություններ (բաժիններ):

Հայաստան. Կարո՞ղ է արդյոք քննադատական գնահատականը կանգնեցնել կրոնական սահմանափակող օրենքը

02.07.2009
Ֆելիքս Քորլի, Ֆորում 18 կազմակերպության լրատվական ծառայություն, Օսլո, Նորվեգիա

http://www.forum18.org/

 

Եվրոպայի խորհուրդը եւ ԵԱՀԿ-ն խիստ քննադատական գնահատական են տվել առաջարկված այն փոփոխություններին, որոնք արդեն առաջին ընթերցմամբ արժանացել են խորհրդարանի հավանությանը:

Կրոնի վերաբերյալ փոփոխված օրենքը կարող է արգելել հավատի քարոզչությունը, պահանջել 500 անդամի առկայություն կրոնական համայնքին իրավական կարգավիճակ տրամադրելու համար, արգելել Երրորդությունը չընդունող քրիստոնեական համայնքներին իրավական կարգավիճակ տրամադրելը եւ ճանաչել հայկական Առաքելական եկեղեցու «բացառիկ առաքելությունը»:

Ամերիկյան մուսուլմանները

22.05.2009
Տաթևիկ Մկրտչյան

www.prm.am

 

Մարկ Սագեմանը իր «Ջիհադն առանց առաջնորդների. ահաբեկչական ցանցերը 21-րդ դարում» գրքում բերում է հետևյալ հետաքրքրական տվյալները. «ԱՄՆ-ում 2001 թ. սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած մեծածավալ ահաբեկչական գործողություններից հետո Եվրոպայում իսլամական ահաբեկիչների գործողությունների հետևանքով 2300 ձերբակալություններ են տեղի ունեցել, մինչդեռ ԱՄՆ-ում նման ձերբակալությունների թիվն ընդամենը 60 է»: Մուսուլմաններն այսօր ամերիկյան հասարակության անընդհատ աճող և կարևոր բաղադրատարրերից են:

<<    <   27  28  29  30  31  32